«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Լուկաշենկոն ծրագրում է մոբիլիզացիա հայտարարել Հայաստանում մահվшն ելքով ՃՏՊ-ները նվազել են. ՆԳՆ (տեսանյութ) Մեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը Սկանդալ Վրաստանում. ռուսներին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնին Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի վավերացման նախագծին


Նոր միջուկային մրցավազքի վերսկսման վտանգները. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փետրվարի 5-ին լրացավ Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կնքված այն պատմական կարևորության պայմանագրի (New START) գործողության ժամկետը, որը սահմանափակում էր երկու ամենամեծ միջուկային տերությունների ձեռքում գտնվող ռազմավարական միջուկային մարտագլխիկների թիվը, և որը հանդիսանում էր միջուկային զենքի վերահսկման վերջին կարևոր գործիքներից մեկը, որ դեռևս գործում էր երկու երկրների միջև: Եթե կողմերը չհաջողեն կամ չցանկանան երկարացնել այս պայմանագիրը կամ նոր համաձայնությունների գալ, ապա առաջին անգամ ավելի քան հիսուն տարում Մոսկվան և Վաշինգտոնը կգտնվեն իրավիճակում, երբ նրանց ձեռքերը ազատ կլինեն միջուկային ոլորտում, և որևէ միջազգային պարտավորություն չի սահմանափակի նրանց միջուկային ներուժի անկանխատեսելի աճը:

Մոսկվան պաշտոնապես «կասեցրեց» New START պայմանագիրը 2023 թվականին՝ ի պատասխան Ուկրաինային ԱՄՆ-ի կողմից տրամադրված զգալի ռազմական և տնտեսական աջակցության, որն, ըստ Կրեմլի դիրքորոշման, դիտարկվում էր որպես ԱՄՆ-ի ոչ ուղղակի ընդգրկվածություն ռուս-ուկրաինական հակամարտության մեջ և որպես սպառնալիք Ռուսաստանի ազգային անվտանգությանը: Վաշինգտոնը նույնպես արձագանքեց համապատասխան միջոցառումներով՝ փաստացի սառեցնելով պայմանագիրը և դադարեցնելով դրա շրջանակներում նախատեսված տեղեկության փոխանակումն ու ստուգումները, թեև պայմանագիրը ձևականորեն շարունակեց մնալ ուժի մեջ, և նրա իրավական գործողությունը պաշտոնապես չդադարեց:

Անցած ամիսներին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նախաձեռնություն ցուցաբերեց և առաջարկեց ևս մեկ տարով պահպանել պայմանագրի հիմնական դրույթները և սահմանափակումները՝ ներառյալ այն կարևորագույն պայմանը, որ յուրաքանչյուր երկրի ձեռքում հարված հասցնելու համար պատրաստ միջուկային մարտագլխիկների թիվը չի կարող գերազանցել 1550 միավորը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկզբնական արձագանքում դրական վերաբերմունք ցույց տվեց Կրեմլի այս առաջարկի նկատմամբ և արտահայտեց պատրաստակամություն շարունակել երկխոսությունը, սակայն այս առաջարկը կողմերը դեռևս չեն փոխակերպել իրավաբանորեն պարտավորեցնող պաշտոնական համաձայնության և չեն ընդունել կոնկրետ պայմանագրային փաստաթուղթ, որը կապահովի այդ սահմանափակումների շարունակականությունը:

Ներկայում չկա որևէ հստակ նշան կամ միտում, որ պայմանագրի հիմնական դրույթների գործողության ժամկետը կերկարացվի, կամ որ կողմերը կհասնեն ոչ պաշտոնական համաձայնության, որը կապահովի միջուկային զինանոցների շարունակական սահմանափակումը, ինչը նշանակում է, որ միջուկային զենքի մարտագլխիկների քանակի ավելացումը երկու տերությունների կողմից կդառնա իրականություն: Ավելին, դեռ անցյալ տարի ԱՄՆ նախագահը հայտարարեց միջուկային փորձարկումները վերսկսելու հնարավորության (մտադրության) մասին, և իր հիմնավորումներից մեկը եղավ այն պնդումը, թե միջուկային զենքի փորձարկումներ են կատարում Ռուսաստանը, Հյուսիսային Կորեան և Չինաստանը:

Փաստացի ստեղծվում է խիստ անհանգստություն հարուցող իրավիճակ, որ եթե միջուկային զինատեսակների վերահսկման և սահմանափակման միջազգային մեխանիզմները չգործեն, և նոր բանակցությունների համար դաշտ չբացվի, ապա մյուս միջուկային տերություններն ու զենքի ձեռքբերմանը ձգտող երկրները մեծ արագությամբ և ինտենսիվությամբ կսկսեն իրենց սեփական միջուկային փորձարկումները և միջուկային զինանոցների աննախադեպ ընդլայնումը, քանի որ ոչ ոք չի ցանկանա գտնվել անբարենպաստ ռազմավարական դիրքում: Միջուկային մրցավազքի վերսկսումն իր ողջ թափով անխուսափելի է դառնում, եթե միջազգային հանրությունը և հիմնական տերությունները չձեռնարկեն անհետաձգելի և արդյունավետ քայլեր այս ճգնաժամի կանխարգելման և կարգավորման ուղղությամբ։ Իսկ այդ նոր մրցավազքն իր հետ կբերի նոր մարտահրավերներ, ռիսկեր և անկանխատեսելի հետևանքներ:

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջուկային զինանոցների սահմանափակումը տասնամյակներ շարունակ ապահովել է ռազմավարական հավասարակշռություն և զսպել է մեծ տերությունների միջև անմիջական ռազմական բախումների վտանգը։ Բայց այդ սահմանափակման վերացումը պայմաններ է ստեղծում հաստատված հավասարակշռության խախտման համար։ ԱՄՆ-ի կողմից ներկայացվող արդեն իսկ չափազանց թանկարժեք, բյուջետային հսկայական պարտավորություններ պահանջող և ժամանակացույցից հետ ընկած միջուկային զինանոցի լայնածավալ արդիականացման ծրագիրը, որը ենթադրում է հազարավոր միջուկային մարտագլխիկների, բալիստիկ հրթիռների, հրթիռակիր սուզանավերի և ռազմավարական ռմբակիր օդանավերի փոխարինումը նոր սերնդի համակարգերով, պայմաններ է ստեղծում, որ Չինաստանը նույնպես արագացնի և ընդլայնի իր սեփական միջուկային զենքի կուտակման ամբիցիոզ ծրագիրը, որը հիմնականում ուղղված է ռազմավարական հավասարակշռության ստեղծմանն ընդդեմ արևմտյան տերությունների:

Եթե չեղարկվեն New START պայմանագրի սահմանափակումները, Ռուսաստանը նույնպես կարող է լրացուցիչ մարտագլխիկներ տեղադրել իր ունեցած սպառազինություններում՝ հարվածի պատրաստ զինանոցը մեծացնելով մոտ 60 տոկոսով։ Մյուս կողմից էլ՝ միջուկային զինանոցների սահմանափակումների նկատմամբ ԱՄՆ-ի՝ վերջին տարիների աճող դժկամության և սահմանափակ հետաքրքրվածության պատճառներից մեկը միջուկային երրորդ գերտերության ի հայտ գալն է, որը կարող է վերափոխվել իրական ռազմավարական մարտահրավերի։

2010 թվականին New START պայմանագիրը բանակցելիս և ստորագրելիս շատ քչերն էին այդ մասով լուրջ մտահոգված, քանի որ այն ժամանակ Չինաստանը դեռևս դիտարկվում էր որպես երկրորդ աստիճանի միջուկային տերություն՝ սահմանափակ ներուժով: Սակայն վերջին շրջանում միջուկային զենքի տեսանկյունից միջազգային աշխարհաքաղաքական լանդշաֆտում ամենամեծ, ամենակարևոր և ամենաանկանխատեսելի փոփոխությունը հենց Չինաստանի վերածնունդն է և դրա դրսևորումը մարտահրավերի տեսքով աշխարհի միջուկային զենքի երկու ամենամեծ և ամենահզոր զինանոցներին տիրապետող Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության համար:

Չինաստանը անցած տասնամյակի ընթացքում հսկայական ֆինանսական միջոցներ և ռեսուրսներ է ներդրել իր միջուկային մարտագլխիկների ընդհանուր թիվն ավելացնելու, բալիստիկ հրթիռային համակարգերի տեխնոլոգիական որակը բարելավելու և իր ռազմավարական մատակարարման պրոյեկտների բազմազանությունը ապահովելու նպատակով: 2022 թվականի պաշտոնական զեկույցում Պենտագոնի փորձագետները և վերլուծաբանները գնահատել են, որ շատ հավանական է՝ Չինաստանը մինչև 2035 թվականը ունենա մոտավորապես 1500 մարտագլխիկ, ինչը փաստորեն նշանակում է, որ Չինաստանը կհասնի այն քանակական մակարդակին, որն այժմ New START պայմանագրով սահմանված է Ռուսաստանի և Ամերիկայի համար:

Եվ այս փաստը նոր, ավելի բարդ և բազմաշերտ համատեքստ և ընկալում է ստեղծում հատկապես այն բացառիկ պայմաններում, որ Չինաստանի տնտեսական ներուժի և ազդեցության անընդմեջ ավելացմանը զուգահեռ՝ այս պետությունը համաշխարհային քաղաքական և տնտեսական վերլուծաբանների հանրույթի կողմից երկարաժամկետ հեռանկարում լրջորեն դիտարկվում է որպես այն հզոր աշխարհաքաղաքական կենտրոնը, որն իր տնտեսական, տեխնոլոգիական, ռազմական և դիվանագիտական ռեսուրսների հզորությամբ ի վիճակի է մարտահրավեր նետել միջազգային հարաբերություններում ԱՄՆ-ի գերակա դիրքերին։

Ստացվում է, որ միջուկային մրցավազքը դուրս է երկկողմանի խնդիր լինելու շրջանակից, որը կարող էր լուծվել ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի կամ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև երկխոսության և հարաբերությունների շրջանակներում, և այժմ ներառում է երրորդ խաղացող, որի տնտեսական հզորությունն ու տեխնոլոգիական ներուժը թույլ են տալիս մի շարք ոլորտներում թելադրող դիրքերի հասնել:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածAVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը ԵրևանումԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԸնտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» «2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն ՄարուքյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներ
Ամենադիտված