Ազատի ջրամբարի հայելու մակերեսը նախորդ տարվա համեմատ շուրջ 83․3%-ով ավել է ԵՄ-ն շարունակում է անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտա Ուկրաինայում հուսալի երկարաժամկետ կարգավորման ուղիների քննարկումը․ Լավրով Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Արսեն Հարությունյանը RAF լիգայում չեմպիոնական գոտեմարտ կանցկացնի Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Ծաղկահովիտի խաչմերուկում բախվել են «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարը և «Mercedes»-ը․ կա 1 զnհ, 2 վիրավnր Ինչպես մեծ ընտանիքում․ Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարը՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների մասին ՌԴ-ն վստահ է Ուկրաինայի hակամարտությունում իր հաղթանակին, այն շատ մոտ է․ Պեսկով Արմավիրի մարզի Գայ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ


Հայաստանը՝ մեծ սպորտային երկիր

Սպորտ

Հրաչյա Ռոստոմյան. «Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակներում ներկայացնում եմ հայկական սպորտի զարգացման ամբողջական ռազմավարությունը՝ 2026–2040թթ․ համար։

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 Սպորտը 21-րդ դարում պետության համար այլևս միայն ֆիզիկական ակտիվության կամ ժամանցի միջոց չէ։ Այն հանդիսանում է հանրային առողջապահության, կրթության, սոցիալական համախմբման, ազգային անվտանգության և միջազգային հեղինակության առանցքային բաղադրիչ։ Զանգվածային և բարձրակարգ սպորտն ուղղակիորեն ազդում են ազգի ֆիզիկական և հոգեբանական առողջության, աշխատունակության, երիտասարդության արժեքային համակարգի և պետության կայուն զարգացման վրա։

Այս ռազմավարական փաստաթուղթը նպատակ ունի ձևավորել համապարփակ և երկարաժամկետ մոտեցում հայաստանյան սպորտի զարգացման համար՝ 2026–2040 թվականների ժամանակահատվածում։ Ռազմավարությունը նախատեսված է ոչ միայն միջազգային մրցաշարերում հաջողությունների ապահովման, այլև առաջին հերթին՝ զանգվածային, ներառական և կայուն սպորտային համակարգի ստեղծման համար։

ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿ

Այս պահին Հայաստանում պաշտոնապես գրանցված մարզիկների թիվը մոտ 48,000 մարդ է, ինչը կազմում է երկրի բնակչության շուրջ 1.5 տոկոսը․ այս ցուցանիշն էականորեն ցածր է զարգացած և նույնիսկ տարածաշրջանային մի շարք երկրների ցուցանիշներից։

Գրանցված մարզիկների մոտ 90 տոկոսը տղամարդիկ են, իսկ կանանց և աղջիկների մասնակցությունը կազմում է ընդամենը մոտ 10 տոկոս։ Սա վկայում է ոչ միայն ենթակառուցվածքային և մշակութային խնդիրների, այլև՝ ծրագրային և կառավարչական թերությունների մասին։

Բացի այդ, մարզական ենթակառուցվածքների զգալի մասը մաշված է, դպրոցական մարզադահլիճների մեծ մասը չի օգտագործվում դասերից հետո, իսկ մարզերում մարզական ծրագրերի հասանելիությունը սահմանափակ է։ 

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՆՊԱՏԱԿՆԵՐ

Սույն ռազմավարության գերագույն նպատակն է՝ մինչև 2040 թվականը Հայաստանը դարձնել զանգվածային սպորտով զարգացած, առողջ և մրցունակ սպորտային երկիր։

Հիմնական քանակական նպատակներն են՝

• Գրանցված մարզիկների ընդհանուր թիվը հասցնել առնվազն 250,000-ի,

• Կանանց և աղջիկների մասնակցությունը կազմակերպված սպորտին հասցնել առնվազն 40 տոկոսի,

• Երեխաների և պատանիների առնվազն 60 տոկոսին ներգրավել կանոնավոր ֆիզիկական ակտիվության։

ՏԱՐԵԿԱՆ ԱՃԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ

Մարզիկների թվի աճը նախատեսվում է իրականացնել փուլային և վերահսկելի կերպով՝ հաշվի առնելով ենթակառուցվածքների զարգացումը և մարդկային ռեսուրսների պատրաստումը։

2026–2028 թթ․՝ տարեկան միջինը +6,500–7,000 նոր մարզիկ

2029–2032 թթ․՝ տարեկան միջինը +12,000–13,000 նոր մարզիկ

2033–2036 թթ․՝ տարեկան միջինը +17,000–18,000 նոր մարզիկ

2037–2040 թթ․՝ տարեկան միջինը +15,000–16,000 նոր մարզիկ

ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ԵՎ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈԴԵԼ

Ռազմավարության հաջող իրականացման համար անհրաժեշտ է Հայաստանի տարածքում առնվազն 1,190 գործունակ և հասանելի մարզահրապարակ։ Դրանցից շուրջ 670-ը պետք է տեղակայված լինեն Երևանում, իսկ 520-ը՝ մարզերում։

Երևանի համար անհրաժեշտ է առանձին քաղաքային մոդել, որը կնախատեսի դպրոցական մարզադահլիճների ակտիվ օգտագործում, թաղային բազմաֆունկցիոնալ ակադեմիաներ և մասնավոր նախաձեռնությունների խրախուսում։

Մարզերում առաջնահերթորեն պետք է զարգացնել համատեղ օգտագործվող մարզադահլիճներ, որոնք կծառայեն միաժամանակ դպրոցներին, համայնքներին և մարզական ակումբներին։

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ

Հայաստանի սպորտային քաղաքականության շրջանակում որոշ մարզաձևեր ընտրվում են որպես ռազմավարական՝ հաշվի առնելով դրանց զանգվածայնությունը, առողջապահական ազդեցությունը, ազգային անվտանգության նշանակությունը և միջազգային մրցունակության ներուժը։

Թիմային մարզաձևերը՝ ֆուտբոլը, բասկետբոլը, վոլեյբոլը և հանդբոլը, կազմում են զանգվածային սպորտի հիմքը։ Դրանք նպաստում են թիմային մտածողության, սոցիալական ինտեգրման և երիտասարդության զբաղվածության ապահովմանը։

Մարտական մարզաձևերը՝ ըմբշամարտը, ձյուդոն, սամբոն, կարատեն և բռնցքամարտը ունեն ռազմավարական նշանակություն ազգային անվտանգության տեսանկյունից։ Այս մարզաձևերը զարգացնում են ֆիզիկական և հոգեբանական դիմացկունություն, ինքնակարգապահություն և սթրեսի կառավարման հմտություններ։

Ծանրամարտը և աթլետիկան հանդիսանում են ուժի և արագության հիմնական կրող մարզաձևերը, որոնք Հայաստանի համար ավանդաբար ապահովում են միջազգային մրցունակություն։

Մարմնամարզությունն ու լողը հանդիսանում են բոլոր մյուս մարզաձևերի հիմքը և պետք է հասանելի լինեն յուրաքանչյուր երեխայի՝ վաղ տարիքից։

Կրակային սպորտը և թենիսը զարգացնում են կենտրոնացում, ճշգրտություն և նյարդային կայունություն, իսկ դահուկային սպորտը մարզային զարգացման և տուրիզմի ռազմավարական գործիք է։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Սույն ռազմավարության իրականացումը թույլ կտա մինչև 2040 թվականը ձևավորել առողջ, ակտիվ և մրցունակ հասարակություն։ 250,000 մարզիկ և կանանց առնվազն 40 տոկոս մասնակցություն ունենալը Հայաստանի համար ոչ թե հավակնոտ նպատակ է, այլ՝ ազգային անվտանգության և կայուն զարգացման նվազագույն պահանջ։

ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ (ԼՐԱՑՈՒՑԻՉ ԲԱԺԻՆ)

Սպորտի զանգվածային և կայուն զարգացման առանցքային նախապայմանը մատչելի և որակյալ մարզական ենթակառուցվածքների առկայությունն է։ Առանց համակարգված ենթակառուցվածքային քաղաքականության անհնար է ապահովել մարզիկների թվի աճ, կանանց և աղջիկների ներգրավում, ինչպես նաև թիմային մարզաձևերի զարգացում։

Երևան քաղաքը, լինելով երկրի բնակչության ավելի քան մեկ երրորդի կենտրոն, պետք է ունենա առանձնացված և պարտադիր ենթակառուցվածքային ստանդարտներ։ Սույն ռազմավարության շրջանակում սահմանվում է, որ Երևանի բոլոր վարչական շրջանները պարտադիր պետք է ունենան առնվազն մեկ լիարժեք մարզադպրոց՝ նախատեսված թիմային մարզաձևերի (ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ) ուսուցման և մրցակցային պատրաստման համար։

Մարզադպրոցը պետք է ներառի փակ մարզադահլիճ, հանդերձարաններ, բժշկական և վերականգնողական սենյակ, մարզիչների աշխատասենյակներ և դիտահարթակ՝ ծնողների և հանդիսատեսի համար։ Այս մոդելը թույլ կտա ապահովել մարզումների շարունակականություն ամբողջ տարվա ընթացքում և մրցակցային միջավայրի ձևավորում։

Ներկայում Երևան քաղաքում գործում են ընդամենը երկու մարզադպրոց, որոնք ունեն լիարժեք մարզադահլիճներ թիմային մարզաձևերի համար։ Այս իրավիճակը լրջագույն խոչընդոտ է թե՛ զանգվածային սպորտի զարգացման, թե՛ քաղաքային ակադեմիաների և ակումբների ստեղծման համար։ Առկա բացը ստիպում է հարյուրավոր երեխաների՝ մարզվել ոչ հարմարեցված պայմաններում կամ ընդհանրապես դուրս մնալ կազմակերպված սպորտից։

Ռազմավարությունը նախատեսում է 2026–2035 թվականների ընթացքում Եղրևանի բոլոր համայնքներում նոր մարզադպրոցների կառուցում կամ գործող շենքերի վերափոխում՝ մարզական նպատակներով։ Այս գործընթացը պետք է իրականացվի պետություն–համայնք–մասնավոր հատված համագործակցության շրջանակում՝օգտագործելով համաֆինանսավորման և երկարաժամկետ վարձակալության մոդելներ։


Հրաչյա Ռոստոմյան
ՀԱՕԿ գլխավոր քարտուղար

Ազատի ջրամբարի հայելու մակերեսը նախորդ տարվա համեմատ շուրջ 83․3%-ով ավել է ԵՄ-ն շարունակում է անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտա Ուկրաինայում հուսալի երկարաժամկետ կարգավորման ուղիների քննարկումը․ Լավրով Ընդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԱրսեն Հարությունյանը RAF լիգայում չեմպիոնական գոտեմարտ կանցկացնի Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքումԾաղկահովիտի խաչմերուկում բախվել են «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարը և «Mercedes»-ը․ կա 1 զnհ, 2 վիրավnր Ինչպես մեծ ընտանիքում․ Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարը՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների մասին ՌԴ-ն վստահ է Ուկրաինայի hակամարտությունում իր հաղթանակին, այն շատ մոտ է․ Պեսկով Արմավիրի մարզի Գայ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի ևս 3-5 աստիճանով, ապա աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով Առնվազն հինգ մարդ է զnhվել Չինաստանի հարավ-արևելյան նահանգում սելավի հետևանքով Մեծ Բրիտանիան 135 մլն դոլար կհատկացնի ԱՄՆ-ից Ուկրաինայի համար Patriot-ի hրթիռներ գնելու նպատակով Ֆինլանդիան 356 մլն եվրո արժողությամբ պարիսպ է կառուցել Ռուսաստանի հետ սահմանին «Ուկրաինան պարտվում է պատերազմում». The Spectator Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ մի շարք քաղաքների․ կան տnւժածներ Ազգային կրթությունը հետընթաց է ապրում, ինչը շատ մտահոգիչ է. Ատոմ ՄխիթարյանԱրմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ումԳիշերը ՌԴ ԶՈւ-ն զանգվածային hարված է հասցրել Կիևին․ կան զnhեր և վիրավnրներ Ճիշտ կլիներ, որ մի այլ հեղինակ էլ տպագրեր «Հետքայլ արա՝ լսիր Սերժին» գիրքը. Վահե Հովհաննիսյան Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան 50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել. Իրինա ՅոլյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Արարատի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 8-ի 08։00-ի դրությամբ Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Սուրեն Պապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ մի շարք ուսումնական զորամասեր և կենտրոններ Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Ներկայացվել է Հայաստանի՝ ԱԲ ենթակառուցվածքների զարգացման տեսլականը Գրոսին շնորհակալություն է հայտնել ՌԴ-ին և Ուկրաինային Զապորոժիեի ԱԷԿ-ի վերանորոգման ժամանակ հրադադարի համար Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Ամենադիտված