Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» Սպիտակ տունը Politico-ի լրագրողներին թույլ չի տվել բարձրանալ Թրամփի ինքնաթիռ Չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել Երևանի երեխայի խնամքի կենտրոն» ԱՄՆ-ն չի տարհանի իր դեսպանատունը Կիևից՝ չնայած Ռուսաստանի uպառնալիքներին․ Ռուբիո Ազգերի լիգա. Չեռնոգորիան ու Հայաստանը չպարզեցին հաղթողին` 0-0 Արհեստական ​​բանականության զարգացման պայմաններում չի կարելի թույլ տալ, որ հասարակությունը բաժանվի․ Պուտին


Ճիշտ կլիներ, որ մի այլ հեղինակ էլ տպագրեր «Հետքայլ արա՝ լսիր Սերժին» գիրքը. Վահե Հովհաննիսյան

Ճիշտ կլիներ, որ մի այլ հեղինակ էլ տպագրեր «Հետքայլ արա՝ լսիր Սերժին» գիրքը: Գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Ո՞րն է քաղաքացիների հայրենիքը: Քայլ արա, մերժիր Սերժին գրքի տպագրության և դրա շուրջ քննարկումների մեջ իրականում վատ բան չկա։ Խնդիրը ոչ գիրքն է, ոչ՝ շնորհանդեսը։ Դա մեր ընդհանուր պատմությունն է։ Իհարկե, հասկանալի է զգացմունքային արձագանքը՝ հաշվի առնելով գրքի հեղինակի գործոնը։

Ճիշտ կլիներ, որ մի այլ հեղինակ էլ տպագրեր Հետքայլ արա՝ լսիր Սերժին գիրքը։ Եվ դա ոչ թե հակընդդեմ գիրք պիտի լինի, այլ՝ մեր նույն ընդհանուր պատմության կարևոր հարցերի վերլուծություն։

Ավելին, այն պետք է լինի ոչ այնքան անցյալի մասին, այլ՝ ջարդվող ապագայի։ Հեշտ հարցեր այլևս չկան։ Ի վերջո պետք է ընդունենք, որ հիմա գործ ունենք հայկական ինքնության խոր ճգնաժամի հետ, որը հայտնի չէ՝ ինչով կվերջանա։

Մի սրահում ասում են՝ մեզ էլի հեղափոխություն է պետք, մեկ այլ սրահում՝ հակառակը՝ պետք է դադարեցնել հեղափոխությունը։

Հեղափոխության տակ եթե հասկացվում է դասակարգային պայքարը, ապա այն տոքսիկ ներկայից վերածվելու է ոչնչացված ապագայի։ Ընդ որում՝ շատ արագ։

Մոտավորապես երկու հավասար մասի բաժանված՝ 700/700 հազարական հասարակությունը չի լսում իրար և չի գտնում առաջընթաց ապահովող համակեցության բանաձևը։

Հայկական աշխարհի փլուզումը ընթացքի մեջ է, հեռանկարը՝ անորոշ։ Սփյուռքի մի մասը կտրուկ օտարացել է Հայաստանից։ Հայրենիքը Հայաստանի և սփյուռքի շատ հայերի համար վերածվում է ընդամենը համով ուտելու արեալի։ Ինքնության ճգնաժամի պայմաններում սա լրիվ բնական հետևանք է։

Պետք չէ խուսափել մեր կյանքի, մեր պատմության, մեր ներկայի որևէ խնդրի քննարկումից։ Սուբյեկտիվիզմը, իհարկե, լինելու է շատ մեծ։ Բայց չքննարկելը, չխոսելը ավելի վտանգավոր է։

Երբ հեղափոխականները խոսում են նոր հեղափոխության անհրաժեշտության մասին, այն այլևս չի առաջացնում որևէ էմոցիա ոչ միայն լայն հասարակության մոտ, այլև՝ սալոնային հեղափոխական էլիտայի։ Բոլորին պարզ է, որ պետությունը լուրջ խնդիրների առաջ է, իսկ «հեղափոխությունը» մտել է հակահեղափոխականներին, «կոնտրա»-ներին «բացահայտելու և վնասազերծելու» դասական փուլ։

Մեր երկրին նոր հանրային նախագծեր են պետք, նոր քաղաքական միտք, նոր տեսլական։ Մեր ժողովրդի և պետության տապալումների հիմքում նաև այն հանգամանքն է, որ մենք միշտ վախենում ենք ապագայից, փախչում ենք ապագայից, այնինչ ապագան միշտ գալիս է, և մենք միշտ լինում ենք անպատրաստ։

Ու մենք այս հոգեբանությամբ չենք ուզում, չենք համարձակվում մեր երկրում մեր ապագան մեր ձեռքերով կազմակերպել։ Ուրիշ տեղ՝ սիրով։ Անծայրածիր Ռուսաստանից մինչև Գլենդել մենք պատրաստ ենք մեզ համար ապագա կերտել, բայց հայրենիքում՝ ոչ։ Հայաստանից դուրս՝ այլ օտար պետություններում, կարելի է ապագա կերտել առանց կարծիք ունենալու, առանց տեսակետ ու տեսլական ունենալու, առանց քաղաքացի լինելու։

Իսկ հայրենիքում դա հնարավոր չէ։ Եթե քո պետության մեջ դու քաղաքացի չես ու չունես կարծիք, ապա պետությունը դառնում է վթարային։

Մի ռուսական ֆիլմ էի վերջերս նայում, ռուսական հեղափոխության ժամանակների մասին։ Երկու հեղափոխական բոլշևիկ զրուցում են, մեկը մի թեթև համարձակվեց քննարկել վերադասի ասածի իսկությունը։ Պատասխանը դասական էր՝ բոլոր հեղափոխությունների համար. Что за барские замашки – иметь собственное мнение!

Չգիտեմ՝ այսօրվա հետընտրական կեղտոտ, քանդված մթնոլորտում որո՞նք են ճիշտ քայլերը, բայց սեփական կարծիք ունենալն ու քաղաքացի լինելը՝ սեփական երկրում, պարտադիր է։ Ավելին, այսօր դա ազգային անվտանգության խնդիր է»,- նշել է նա։

Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Սպիտակ տունը Politico-ի լրագրողներին թույլ չի տվել բարձրանալ Թրամփի ինքնաթիռ Չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել Երևանի երեխայի խնամքի կենտրոն» ԱՄՆ-ն չի տարհանի իր դեսպանատունը Կիևից՝ չնայած Ռուսաստանի uպառնալիքներին․ Ռուբիո Ազգերի լիգա. Չեռնոգորիան ու Հայաստանը չպարզեցին հաղթողին` 0-0 Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովԱրհեստական ​​բանականության զարգացման պայմաններում չի կարելի թույլ տալ, որ հասարակությունը բաժանվի․ Պուտին Մշտական հանձնաժողովներում 2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից․ ԱԺ խորհուրդը հաստատել է ժամկետացանկը Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանին Հորդանանում երկու ընկերական խաղ կունենա Մեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը Հայտնի են բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թվականի դափնեկիրները Ուայթ-Քեյնի այցի օրերին Փաշինյանը ոչ միայն չմեղմեց իր հռետորաբանությունը, այլև հակադրությունը տեղափոխեց ինստիտուցիոնալ հարթություն. Սուրենյանց Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆ Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ քննարկում է էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությունը. Պեսկով Ֆոն դեր Լաայենի ԵԺԿ կուսակցությունը հրաժարվել է 15 մլրդ եվրո հատկացնել Գազայի համար․ Politico Արևմուտքը ցանկանում է իշխանության բերել Վրաստանում իր գործակալներին․ Կալաձե Հայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր ԱվետիսյանԼավրովն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումն Աֆղանստանում
Ամենադիտված