Աշխարհի ամենաբարետես մոդելները` L'Oreal Paris-ի «կարմիր» երեկույթին (լուսանկարներ)
LifeTert.am-ը գրում է .
Դիմահարդարման պարագաների արտադրության բնագավառի ամենաճանաչված ներկայացուցիչներից մեկը` L'Oreal Paris-ը, Ֆրանսիայի մարաքաղաքում կազմակերպել է ինքնատիպ «կարմիր» երեկույթ, որին ներկա են եղել մոդելային բիզնեսի ամենագեղեցիկ ներկայացուցիչներից մի քանիսը:
Ինչպես նշում է Tatler-ը, բոլոր երկարոտն գեղեցկուհիները միջոցառմանը ներկայացել են ալ կարմիր հագուստներով, ինչն է՛լ առավել է ընդգծել նրանց բնատուր հմայքն ու գրավչությունը:
Red Obsession երեկույթին մասնակցել են Իրինա Շեյքը, Սառա Սամպայոն, Լառա Սթոունը, Բյանկա Բալտին, Դաուտցեն Քրյոզը, Իզաբելի Ֆոնտանան, Եվա Լոնգորիան ու L’Oreal Paris-ի մյուս գովազդային դեմքերը:
Ի դեպ, մոդելներից միայն Իրինա Շեյքն է ներկայացել ընկերոջ` դերասան Բրեդլի Կուպերի հետ.















\