Վիետնամում կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել` տարբեր հայրերից
LifeTert.am-ը գրում է .
Վիետնամում գրանցվել է հազվագյուտ դեպք. կինը լույս աշխարհ է բերել երկվորյակ երեխաների, որոնք ունեն տարբեր հայրեր:
Ինչպես նշում է The Telegraph-ը, օվուլացիոն շրջանում կինը սեռական հարաբերություններ է ունեցել 2 տարբեր տղամարդկանց հետ, ինչի արդյունքում 2 տարբեր անձանց պատկանող սերմնահեղուկները բեղմնավորել են կնոջ 2 ձվաբջիջ:
Այս մասին հայտնի է դարձել միայն երեխաների լույս աշխարհ գալուց հետո: Թեև նրանք երկվորյակներ են, այնուհանդերձ` արտաքնապես բացարձակ նման չեն իրար: Հենց այս հանգամանքն էլ ստիպել է նորածինների ծնողներին ԴՆԹ-ի թեստ անցկացնել:
Վիետնամի գենետիկ միության նախագահ Լե Դին Լուն նշել է, որ երկու տարբեր հայրերից ծնված երկվորյակները բավական հազվագյուտ երևույթ են համաշխարհային բժշկության ասպարեզում:
«Այս ամենը նման է խենթության: Շատերը չեն հավատում, որ նման բան կարող է տեղի ունենալ, սակայն իրականությունն այլ է»,-ասել է Լուն: