84-ամյա մեդիամագնատ Մերդոքը 4-րդ անգամ ամուսնացել է (ֆոտո)
LifeԱմերիկյան 84-ամյա մեդիամագնատ Ռուպերտ Մերդոքն ամուսնացել է նախկին մոդել Ջերրի Հոլի հետ, որն իրենից 25 տարով փոքր է: Ամուսնության արարողությունը կայացել է մարտի 4-ին, Լոնդոնում, XVIII դարի Սփենսեր հաուս կալվածքում:
Սա Մերդոքի 4-րդ ամուսնությունն է: Նրա նախկին կինը Վենդի Դենգն էր, որի հետ ամուսնացել էր բաժանումից երեք շաբաթ անց: Բոլոր կանանցից Մերդոքը վեց երեխա ունի:
Իսկ 59-ամյա Հոլի համար սա առաջին ամուսնությունն է: Շուրջ 20 տարի նա հանդիպում էր The Rolling Stones-ի մեներգիչ Միք Ջագերի հետ: 1990 թվականին զույգը Բալիում գրանցել էր հարաբերությունները, սակայն Մեծ Բրիտանիայում այն անօրինական էին ճանաչել: Զույգը բաժանվել է 1999 թվականին: Նրանք 4 երեխա ունեն:
News Corp.-ը գլխավորող Մերդոքի կարողությունը գնահատվում է 11.6 մլրդ դոլար: Նրա ընտանիքին են պատկանում 120 թերթ հինգ երկրներում (մասնավորապես՝ The Wall Street Journal-ը, The New York Post-ը, The Sun-ը), հեռուստատեսային կաբելային ցանցեր, որոնց մասնաճյուղերը գործում են ԱՄՆ-ում, Եվրոպայում, Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում եւ Ասիայում:



