Արտաքին առևտրի ճգնաժամային ազդակները. «Փաստ» Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում. «Փաստ» «Իշխանության են այնպիսի մարդիկ, որոնք ամբողջությամբ ուզուրպացրել են կրթության համակարգը». «Փաստ» Լավ է ուշ, քան երբեք. ընդունելության ժամկետը երկարաձգվել է. «Փաստ» Էկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ» «Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ» Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ» Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ» «Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion»-ն ու «Ford Mustang»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը և մասամբ հայտնվել դրա վրա․ կա վիրավnր Ջրային պարեկներն ու փրկարարները հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության


«Անծանոթ մարդիկ ինձ նամակներ են գրում». հանրությունն օգնում է Անիին ագրեսիվ քաղցկեղի դեմ պայքարում

Life

2015-ի ամռանը Անի Հայկունին իմացավ, որ տառապում է կրծքագեղձի քաղցկեղի շատ ագրեսիվ տեսակով: Ախտորոշումը խափանեց նրա ծրագրերը. դրանից կարճ ժամանակ առաջ աղջիկն ընդունվել էր Օքսֆորդին կից Saïd Business School եւ պատրաստվում էր սեպտեմբերին մեկնել սովորելու: Նա ուսումն առայժմ ստիպված եղավ հետաձգել եւ կենտրոնանալ բուժման վրա:  

Հայաստանում քաղցկեղային հիվանդությունների բուժումը բավականին թանկ արժե: Իհարկե, այն անհամեմատ ավելի էժան է, քան եվրոպական երկրներում, սակայն Հայաստանի միջին վիճակագրական  քաղաքացու համար, որն ապրում է 100 000 կամ նույնիսկ 200 000 դրամ աշխատավարձով, դժվար է իրեն թույլ տալ մեկ սրվակ  քիմիաթերապեւտիկ դեղամիջոց գնել 700-800 000 դրամով: Ախտորոշման թեստերը եւ հետազոտությունները եւս թանկ արժեն, եւ ի հավելումն դրան, Հայաստանում մատչելի են ախտորոշման ոչ բոլոր մեթոդները: 

Բուժման համար վճարելու հնարավորություն ունենալու համար Անին ու իր ընկերները    Giveforward հարթակում առցանց արշավ կազմակերպեցին, որտեղ ամեն մարդ կարող էր նույնիսկ մի փոքրիկ գումար նվիրաբերելով` օգնել կազմակերպել մեկ այլ մարդու բուժումը եւ փրկել նրա կյանքը: Պարզվեց, որ ուրիշներին օգնելու պատրաստ մարդկանց թիվը նույնիսկ ավելի մեծ է, քան կարելի է ենթադրել: Արշավի հենց առաջին օրվա ընթացքում Անիին եւ ընկերներին հաջողվեց մոտ 5000 դոլար հավաքել:

Ավելին, նրան միայն ֆինանսական օգնություն չէ, որ ցուցաբերում էին: Անծանոթ մարդիկ սկսեցին Անիին նամակներ գրել, որում նրան առողջություն եւ ուժ էին մաղթում: Ոմանք նրան գրում էին, որ նա իրենց համար պայքարի խորհրդանիշ է դարձել եւ նրա շնորհիվ իրենք սկսել են ավելի շատ սիրել եւ գնահատել կյանքը:  Անին մինչ օրս էլ շարունակում է նման նամակներ ստանալ ոչ միայն Հայաստանից, այլեւ այլ երկրներից:  

«Ես շատ զգացված էի այդ նամակներից: Ինձ համար շատ հաճելի է գիտակցել, որ Հայաստանում նման մարդիկ կան: Նրանք ինձ չեն ճանաչում, ես երբեք չեմ տեսել նրանց եւ չեմ շփվել նրանց հետ, բայց նրանք, իմանալով իմ խնդրի մասին, ցանկացան օգնել ինձ», -   NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է Անին:

Իր դրական տրամադրվածությամբ եւ դեպի ավելի լավը իր հավատով Անին իրոք շատերին  ներշնչեց: Նույնիսկ նման հիվանդությանը դեմ-հանդիման նա չէր տրտնջում, շարունակում էր ժպտալ եւ պայքարել իր կյանքի համար: Նա իր մարտական տրամադրվածությունը դրսեւորում էր նաեւ Giveforward-ի իր էջում. լուսանկարից մեզ է նայում ոչ թե կոտրված, հուսահատված, այլ ուժեղ, կյանքը սիրող եւ կյանքի համար պայքարելու պատրաստ կին: 

Այսօրվա դրությամբ հաջողվել է մոտ 30 000 դոլար հավաքել, ինչն առայժմ բավարար է Անիի ընթացիկ բուժման համար: Սակայն դա նրան անհրաժեշտ գումարի մոտավորապես 70 տոկոսն է:

«Վատ է, որ շատ մարդիկ նման աջակցություն չեն ստանում, նրանք չգիտեն ֆանդրայզինգային հարթակների, դրանց հնարավորությունների մասին, եւ չեն կարող իրենց թույլ տալ բուժում ստանալ», - ասել է Անին:

Անին քիմիաթերապիայի արդեն 8 կուրս է ստացել, եւ որոշակի դրական տեղաշարժեր արդեն նկատելի են. ուռուցքը մի քիչ փոքրացել է:  Վերջին կուրսից հետո վերականգնվելուց հետո Անին պիտի դարձյալ հետազոտություն անցնի, որի արդյունքում բժիշկները կկարողանան որոշել, թե հետագայում բուժման ինչ ռազմավարություն ընտրեն: Նրան գուցե վիրահատություն անհրաժեշտ լինի, գուցե` ճառագայթային բուժում: Չի բացառվում նաեւ, որ նա ստիպված լինի ճառագայթային բուժում ստանալ այլ երկրում, որովհետեւ Հայաստանում գուցե հնարավոր չլինի իրականացնել նրան անհրաժեշտ ճառագայթային բուժման տարատեսակը:

Իհարկե, քիմիաթերապիան ծանր բուժում է. դրանից հետո մի քանի օր մարդն իրեն վատ է զգում եւ չի կարող ակտիվ գործունեությամբ զբաղվել: Անին, որը մասնագիտությամբ անտառագետ է, վատ ինքնազգացողության դեմ պայքարելու եւ իր զգացմունքներն արտահայտելու լավ միջոց է գտել. սկսել է նկարել: 

Իրականում նա մանկուց էր նկարում, ինչպես նաեւ բազմաթիվ այլ հոբբիներ եւ հետաքրքրություններ ուներ. սպորտով էր զբաղվում, երաժշտությամբ, լուսանկարչությամբ: Սակայն հենց քիմիաթերապիայից հետո նա իր զգացմունքները կտավի վրա արտահայտելու, իր վիճակը նկարի միջոցով ցույց տալու խիստ անհրաժեշտություն զգաց: 

Անին իր սեփական ոճի փնտրտուքի մեջ է եւ առայժմ նկարում է այն, ինչ զգում է: Ստացվում են յուղաներկով վերացական, վառ, հուզական եւ հանդիսատեսի մեջ շատ զգացմունքներ առաջացնող նկարներ: Եթե մոտ ժամանակներս Անին բավականաչափ նկար ունենա, նախատեսել է ցուցահանդես կազմակերպել:

Իսկ առայժմ Անին շարունակում է բուժումը եւ մեծ հույս ունի հենց այս տարվա սեպտեմբերին այնուամենայնիվ մեկնել Օքսֆորդ, մանավանդ որ այն տեղը, ուր ինքը դիմել էր, որպես բացառություն, պահել են նրա համար: Օքսֆորդում ուսումը եւ այնտեղ ձեռք բերելիք փորձը շատ օգտակար կլինեն նրան եւ թույլ կտան ապագայում շատ բանի հասնել: 

«Այդ ախտորոշումն ինձ համար յուրօրինակ ընդմիջում դարձավ, երբ հնարավոր է չմտածել կարիերայի, այլ գործերի մասին, երբ հնարավորություն կա կողքերդ նայելու, այլ բաների ուշադրություն դարձնելու, հասկանալու դրանք: Ես առաջ էլ էի փորձում լիարժեք ապրել եւ հնարավորինս գնահատել այն, ինչ ունեմ: Վստահ եմ, որ այժմ ես անհամեմատ ավելի ուժեղ եւ իմաստուն կլինեմ», - պատմել է Անին:

Անիին օգնել ցանկացողները կարող են ցանկացած գումար փոխանցել հետեւյալ հաշիվներին.

AMD - 15700-12970090100, Ameriabank, Ani Haykuni
USD - 15700-12970090101, Ameriabank, Ani Haykuni
Euro - 15700-12970090146, Ameriabank, Ani Haykuni

Ամալյա Գաբրիելյան

NEWS.am Medicine

Հայոց ցեղասպանության ճանաչման թեման՝ փոփոխվող աշխարհաքաղաքական իրականության համատեքստում. «Փաստ» Արտաքին առևտրի ճգնաժամային ազդակները. «Փաստ» Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում. «Փաստ» «Իշխանության են այնպիսի մարդիկ, որոնք ամբողջությամբ ուզուրպացրել են կրթության համակարգը». «Փաստ» Լավ է ուշ, քան երբեք. ընդունելության ժամկետը երկարաձգվել է. «Փաստ» Էկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ» «Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ» Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ» Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ» Անձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինՀուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելուԳիտնականները պարզել են, որ նուռը կարող է օգնել քաղցկեղի բուժմանը․ ահա թե ինչպեսՀաստատվել են 2026 թվականի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերըՋրային պարեկներն ու փրկարարներն հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայությանՎերականգնվում են պատմական նշանակության որմնանկարներԻրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանըԿոտայքում դաստիարակը երեխաների բերանները ժապավենով փակել է, այնուհետև ստիպել ներողություն խնդրելԿարևոր հարցերը դեռ պատասխան չունեն, Ռուբեն. hանրությունը պետք է իմանա ամեն ինչ. Շիրազ ՄանուկյանՀայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունըՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժը մեծացրել է վարակի բռնկման ռիսկը. ԱՀԿՄեռելոց օրերը լինելու են աշխատանքային․ պարզաբանումՎանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում գտնվող գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյnւն. կա վիրшվորԼուսավոր Հայաստան կուսակցությունը հանդիսանում է «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» հեղինակավոր կուսակցության անդամՓաշինյանը դժգոհ է ընտրությունների արդյունքներից սահմանադրական մեծամասնություն չունենալու համար. Ցոլակ ԱկոպյանՍևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի դի է հայտնաբերվելՕդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կլինենՆագելսմանը հեռացել է Գերմանիայի հավաքականից․ Կլոպը կարող է լինել հաջորդ գլխավոր մարզիչըԻսրայելի ՊԲ-ն հայտարարել է Լիբանանում «Հըզբոլլահի» 10 թիրախների վրա հարվածների մասին«Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion» ու «Ford Mustang», վիրավnր կաԴոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 3-ին«Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion»-ն ու «Ford Mustang»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը և մասամբ հայտնվել դրա վրա․ կա վիրավnր Ջրային պարեկներն ու փրկարարները հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության Հայաստանի պատմության մեջ երբեք Եվրամիությունը բացահայտ իր աջակցությունը չի ցուցաբերել գործող իշխանություններին. Արմեն ՄանվելյանԲանակցային գործընթացի շրջանակներում ԱՄՆ-ի կողմից ստանձնած պարտավորությունների ցանկացած խախտnւմ կհանգեցնի Իրանի կողմից ռшզմական պատասխանի. Իրանի պաշտպանnւթյան նախարարի ԺՊ Ավետիք Չալաբյանը արդեն երկրորդ անգամ ապօրինի ձևով կալանավորվում է. Եկատերինա ԹաիրյանՅուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Մոնակոն բացահայտել է ուկրաինացի օլիգարխի դեմ մահափորձի կասկածյալի ինքնությունը ԶՊՄԿ. Կայուն էներգիա և հոգատարություն Սյունիքի ազդակիր բնակավայրերինԿիևի օդի որակը վտանգավոր է համարվել առողջության համար Ռուսական կողմը հաղորդում է շուկային հասցված ուկրաինական հարվածի մասին Հորմուզի նեղուցում մեկ շաբաթվա ընթացքում նավագնացության ակտիվությունը զգալիորեն աճել է Մեռելnց օրերը կրկին կսահմանվեն ոչ աշխատանքային․ մանրամասներ Հաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր Մոնակոյում տեղի ունեցած պայթյnւնի գործով Ուկրաինայից մի կնոջ ձերբակալման հրաման է տրվել Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի նկատմամբ քաղաքական նպատակներով հետապնդումները շարունակվում են․ Փաստաբանական խմբի հայտարարությունըԱրևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP Սպասվում է կարճատև անձրև և անպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով, աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով «Նապոլի»-ն նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական
Ամենադիտված