Վիրտուալ խաղերի բարեկազմ կերպարներն օգնում են նիհարել. գիտնականներ
LifeՆիհար վիրտուալ կերպարներ ստեղծող խաղացողներն ավելի հաճախ են սպորտով զբաղվում եւ ավելի լավ են պահպանում իրենց կազմվածքը, քան նրանք, որոնց ստեղծած կերպարները գեր են լինում: Նման եզրակացության են եկել ամերիկացի գինականները: Նրանք փորձ են անցկացրել, որի ընթացքում կամավորները վիրտուալ թենիս են խաղացել: Մասնակիցների միջեւ կամայական կարգով բաժանել են վիրտուալ կերպարներին՝ նորմալ եւ ավելորդ քաշով: Ընդհանուր առմամբ խաղացողի կերպարն ու հակառակորդը միանման են եղել: Գիտնականները փոխել են միայն նրանց քաշը, հայտնում է Rosbalt-ը:
Հետազոտությունը ցույց է տվել, որ բարեկազմ կերպարներով խաղացող մարդկանց մոտ աճում է ֆիզիկական ակտիվության մակարդակը: