Բոլոր կողմերը պետք է աշխատեն ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղ բանակցություններ սկսելու համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ. Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Երկար ժամանակ ջուր չի լինի Արաղչին շնորհակալություն է հայտնել Հայաստանին և մի շարք այլ երկրների՝ hակամարտության ընթացքում արտերկրում մնացած իրանցիներին օգնելու համար Երկրաշարժ է գրանցվել Բացառում եմ Կանազի շենքը հյուրանոցի կամ բնակելի շենքի վերածելու քննարկումները, այն վերակառուցվելու է․ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Թուրքիայի տրանսպորտի նախարարությունը հաստատել է Սև ծովում թուրքական լցանավի վրա hարձակումը Երաշխավորված խաղաղության գաղափարն ակնհայտորեն փլուզում է իշխանության «խաղաղություն, թե պատերшզմ» ծրագրային տոքսիկոզը․ Վահե Հովհաննիսյան Երկու մարդ է զnհվել խnցված hրթիռի բեկnրների ընկնելու հետևանքnվ Երևանի և մարզերի որոշ հասցեներում հոսանքանջատումներ կլինեն «Հայֆիլմ» կինոստուդիայի կառավարումը կփոխանցվի ԿԳՄՍՆ–ին


Կենդանատեսակներ, որոնք դրսևորում են միասեռական վարքագիծ

Life

Shabat.am-ը գրում է.

Գիտական հետազոտությունները զարմանալիորեն ցույց են տվել, որ կենդանական աշխարհում կան տեսակներ, որոնք նույնասեռական վարք են դրսևորում:
Այսպես, ստորև ներկայացնում ենք նույնասեռական վարքագծով կենդանիների 10 տեսակ:

10. Խոյեր

373484610 7E0380A2Cc Z

Հետազոտությունները ցույց են տվել, որ ընտանի խոյերը նույնասեռական հակումներ ունեն, և դրանց 8%-ը միայն արուն արուի հետ է զույգ կազմում` ոչ մի կապ չունենալով էգերի հետ:
Այնուամենայնիվ, այս արուների նույնասեռականությունը չի դրսևորվում զուգավորման մեջ, այլ ընդհանուր վարքագծի մյուս առանձնահատկություններում միայն` նրանք ամբողջ ընթացքում միասին են առանց զուգավորվելու:

9. Ձկնաքաղներ

Vanderwerf-Same-Sex-Animals-021

2007թ.-ին Օահու կղզու ձկնաքաղների հետազոտության ընթացքում գիտնականները նկատեցին, որ թռչունների 60%-ը էգ է, իսկ էգ թռչունների 31%-ը զույգ է կազմում էգի հետ: Էգերի այս զույգերը ցուցաբերում էին զուգակցող թռչունների պահվածք` ներառյալ ձվադրման ընթացքում նրանց վարքը, կտուցով համբույր և այլ` այդ թռչնատեսակին հատուկ բազմացման շրջանում դրսևորվող վարք:
Այս նույնասեռական կապը կարող է տևել այնքան, որքան սովորական էգերի և արուների կապը, երբեմն ձգվելով նույնիսկ մինչև 19 տարի: Վերջերս նման հետազոոտության արդյունքում հայտնաբերվել է ձկնաքաղների ավելի խոշոր տեսակների նույնասեռական վարք Նոր Զելանդիայում, որը կարող է վկայել այն մասին, որ այս երևույթը տվյալ թռչնատեսակի մոտ տարածված բնույթ է կրում:

8. Շշաքիթ դելֆին

22D087F5904Cbd255De7B3650A3A0 H316 W628 M5 Cdjcalyfc

Կենդանական աշխարհոմ դելֆինները համարվում են ամենախելացի կենդանատեսակներից մեկը և հաճախ համեմատվում են կապիկների և մարդկանց հետ` իրենց սոցիալական և ճանաչողական կարողություններով: Դելֆինների մոտ ձևավորված սոցիալական խմբերում մեծ բազմազանություն է տիրում, և նույնասեռական վարքի դրսևորման բազմաթիվ օրինակներ են երևան եկել:
Հետազոտողները հայտնաբերել են նաև դելֆինների 17 տարվա նույնասեռական կապ, ինչպես նաև դելֆինների մի ամբողջ խումբ, որը բաղկացած է եղել միայն արուներից և առանց էգերի էլ ոչնչով չի զիջել ռոմանտիկ փորձառություններով: 
Դելֆինների զույգերի կապը շատ ամուր է` անկախ նրանից` նույնասեռական են դրանք, թե էգ և արու: Նրանց մոտ հաճախակի դրևորվում է նաև երկակի կապը` միաժամանակ թե՛ արուների, թե՛ էգերի հետ:

7. Բոնոբո կապիկներ

Bonobo-Apes-A-Male-Bonobo-007

Բոնոբո կապիկի տեսակը նման է շիմպանզեներին` փոքր-ինչ ավելի փոքր ֆիզիկական առանձնահատուկություններով: Սրանք համարվում են կենդանական աշխարհի ամենախելացի կենդանիները: Բոնոբոները բնակվում են սոցիալական գաղութներով և ավելի հանգիստ են, քան շիմպանզեները: Հայտնի է, որ սրանք խնդիրներն ու տարաձայնությունները լուծելու համար ոչ թե ագրեսիայի են դիմում, այլ ավելի հանգիստ ձևերով են փորձում շփվել տեսակների հետ: Եվ քանի որ հաճախակի տարաձայնություններն առաջանում են երկու էգերի կամ երկու արուների միջև, սրանց միջև նույնասեռական կապը շատ հաճախ է երևան գալիս: Սեռական այս կապերը հաճախակի ծառայում են կապիկների սոցիալական վարքի ամրապնդմանը:

6. Ժայռի աքաղաղ

Nov

Անդյան «ժայռի աքաղաղը» յուրօրինակ տեսքով` մեծ կատարով ու նարնջագույն գունավորմամբ, անտառային թռչնատեսակ է: Այս թռչնատեսակի արուների 40%-ը նույնասեռական հակումներ ու վարքագիծ ունի: Ի տարբերություն ավելի վաղ նշված մյուս թռչնատեսակի` ժայռի աքաղաղների միայն արու տեսակներն են նույնասեռական վարք դրսևորում: Ենթադրվում է, որ պատճառները կարող են լինել այս թռչնատեսակի մեծ թիվն ու էգերի համար նրանց մրցակցությունը, ինչպես նաև տեսակի տարասեռ ու զարգացած զուգավորման ձգտումներն ու գրգռվածությունը:

5. Աֆրկյան առյուծներ

Screen Shot 2013-04-20 At 6.37.57 Pm

Աֆրիկյան առյուծները շատ ժամանակ ասոցացվում են հայրիշխանության հետ, որտեղ նրանք նույնիսկ հարեմներ են պահում, սակայն, ինչպես պարզվում է, այս առյուծներն իրականոում երբեմն լքում են էգ առյուծներին, որպեսզի կազմեն նույնասեռական կապ արուների հետ: Արու առյուծները կարող են դրսևորել այնպիսի վարքագիծ, որը հատուկ է երկու տարբեր սեռերի առյուծների զուգակցմանը: Այս երևույթի պատճառը, սակայն, դեռևս հայտնի չէ: Այնուամենայնիվ, առյուծները համարվում են կատվազգիների ընտանիքում սեռականորեն ամենաակտիվները, հետևաբար այս նույնասեռական զուգակցման նպատակը կարող է ավելին լինել, քան խոյերի մոտ էր:

4. Ջրային թռչուններ և պինգվիններ

Gaybirds

Նույնասեռական հակումներ նկատվում է նաև ավստրալիական սև կարապների մոտ, որոնք երբեմն նույնիսկ երեքական կապ են ունենում, որի մեջ ներառվում են երկու արուներ: Այս դեպքում զուգավորումն ավելի արդյունավետ է լինում, քանի որ երկու արուներն արդյունավետորեն պաշտպանում են իրենց բույնը գիշատիչներից:
Հետաքրքիր է նաև այն դեպքը, երբ երկու արու պինգվիններ կենդանաբանական այգում զույգ են կազմել և փորձել գողանալ մեկ այլ արու և էգ զույգի ձուն: Աշխատակիցները նրանց ուրիշ ձու են տվել, որն էլ այս երկու արուները հաջողությամբ կարողացել են պահել:
Եվ չնայած նույնասեռականության երևույթը բոլոր տեսակների մոտ չէ, որ նկատվում է, հետազոտողները վերջին շրջանում նկատել են նաև նման վարքագիծ հարավամերիկյանքաջահավերի մոտ: Ենթադրվում է, որ այն առաջացել է հանքավայրերի սնդիկի պատճառով շրջակա միջավայրի աղտոտվածության հետևանքով, որը փոփոխել է կենդանիների սեռական հորմոնները:

3. Արևմտյան ճայեր

Western-Gull-San-Francisco-Focus-on-Trevor-950x633

Արևմտյան ճայերը նման են ձկնաքաղներին: Այս թռչնատեսակի էգերը նույպես նույնասեռական վարքագիծ են դրսևորում: Կալիֆորնիայի նեղուցային կղզիների ճայերի գիտական հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ դրանց 14%-ը էգը էգի հետ զույգ է կազմում: Այս երևույթն առաջին անգամ հայտնաբերվեց այն ժամանակ, երբ մեծ քանակությամբ ձվեր հայտնաբերվեցին մեկ բնում, որտեղ երկու էգեր էին ձվադրել արուների հետ բեղմնավորումից հետո:

2. Ընձուղտներ

Giraffe Couple

Երիտասարդ արու ընձուղտները մինչև էգերի հետ զուգավորվելը հաճախակի նաև արուների հետ են զուգակցում: Այդ վարքագիծը կարող է դրսևորվել «համբույրի», վզի շոյանքի, հոտոտելու միջոցով: Գիտնականները ենթադրում են, որ արուների այս վարքագծի պատճառը հետագայում հակառակ սեռի հետ զուգավորման տեխնիկաներին նախապես ծանոթանալն է ու փորձառություն ձեռք բերելը:

1. Ճպուռներ

Dragon-Flies-Flying

Այն, որ միջատները նույնասեռական են, դա փաստ է, իսկ ճպուռները համարվում են ամենաակտիվներից` գեղեցիկ ու դիտարժան իրենց թռիչքներով ու մյուս ճպուռների հետ նրանց զգայական բախումներով:
Սակայն պարտադիր չէ հակառակ սեռի ճպուռների ներկայությունը: Ինչպես ցույց են տալիս հետազոտությունների արդյունքները, շատ հաճախ ճպուռները զուգավորվում են նույն սեռի իրենց տեսակների հետ: 
Մինչ այժմ էլ գիտնականները չեն կարողանում հստակ պատասխանել, թե ինչն է նման վարքագծի պատճառը, սակայն վարկածներ կան, որ պատճառը կարող է լինել շրջակա միջավայրի քիմիական աղտոտվածությունը, ինչպես նաև հակառակ սեռի ներկայացուցիչների անբավարար թիվը:

Մասնակցելու ենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին, և մեզ համար կարևոր է ուժերի կոնսոլիդացիան․ Նաիրի Սարգսյան Նախընտրակա՞ն, թե՞ երաշխավորված խաղաղություն. Վահե Հովհաննիսյան Մենք խեղճությանը հաղթելու ենք, մեր երկիրը դուրս ենք բերելու այս վիճակից․ Գագիկ Ծառուկյան Բոլոր կողմերը պետք է աշխատեն ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղ բանակցություններ սկսելու համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ. Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Երկար ժամանակ ջուր չի լինի Արաղչին շնորհակալություն է հայտնել Հայաստանին և մի շարք այլ երկրների՝ hակամարտության ընթացքում արտերկրում մնացած իրանցիներին օգնելու համար Երկրաշարժ է գրանցվելԿանազի մշակույթի տան հրդեհը լուրջ կասկածներ է առաջացնում Ո՞վ է հրահանգել բողոքարկել Սանասարյանի արդարացման վճիռը Բացառում եմ Կանազի շենքը հյուրանոցի կամ բնակելի շենքի վերածելու քննարկումները, այն վերակառուցվելու է․ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Թուրքիայի տրանսպորտի նախարարությունը հաստատել է Սև ծովում թուրքական լցանավի վրա hարձակումը Երաշխավորված խաղաղության գաղափարն ակնհայտորեն փլուզում է իշխանության «խաղաղություն, թե պատերшզմ» ծրագրային տոքսիկոզը․ Վահե Հովհաննիսյան Եվրոպական Միությունը չունի Զապորոժիեի Ատոմակայանին (ԶԱԷԿ) համարժեք ատոմակայան. Չինաստանը գործարկում է Զապորոժիեի Ատոմակայանին (ԶԱԷԿ) համարժեք արևային էլեկտրակայան «Ես լավ գիտեմ խաղաղության գինը և գիտեմ, թե ինչպես ապահովել կայուն, երկարատև և ուժեղ խաղաղություն». մեր հերոս Արթուր ԱվանեսյանԵրկու մարդ է զnհվել խnցված hրթիռի բեկnրների ընկնելու հետևանքnվԵրևանի և մարզերի որոշ հասցեներում հոսանքանջատումներ կլինեն «Հայֆիլմ» կինոստուդիայի կառավարումը կփոխանցվի ԿԳՄՍՆ–ին Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ պшտերազմը մինչև մայիսի կեսերը. The Wall Street Journal 60 մլն ԱՄՆ դոլար․ Ամերիաբանկը միացել է ՀՀ-ում Firebird-ի արհեստական բանականության տվյալների կենտրոնի կառուցման ֆինանսավորմանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությունը Գեղասահքի Ակոպովա-Ռախմանին սպորտային զույգը հաղթահարել է Աշխարհի առաջնության կարճ ծրագրի արգելքը ԱԹՍ-ն hարվածել է հում նավթ տեղափոխող թուրքական նավին Արմավիրի մարզում «Ford Transit»-ը ընկել է կամրջից Դրսում խոնարհվում են ադրբեջանցիների առաջ, շարժվում նրանց թելադրանքով, իսկ ներսում՝ իրենց պատառոտում են՝ հայտարարելով, թե հաջողել են, թե իրենց դեմ խաղ չկա․ Տիգրան Աբրահամյան Իրանը ցանկանում է, որ Լիբանանը ներառվի hրադադարի ցանկացած hամաձայնագրում. Reuters Անվտանգության մոլորություն․ երբ սխալ հաշվարկները խորացնում են երկրի խոցելիությունը 31-րդ երթուղին սպասարկող ավտոբուս է այրվել, տուժածներ կա՞ն Ջուրը կա, բայց չկա․ համակարգային ճգնաժամ՝ կառավարման անգործության պայմաններում Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մարտի 26-ի համար Երկարատև խաղաղաղությունը սկսվում է այս քայլերից այսօր. Գոհար Ղումաշյան Ինչի՞ է հանգեցնելու գիտության ոլորտի անտեսված վիճակը. «Փաստ» Սահմանադրական փոփոխությունների ճակատագրական հանգրվանը. «Փաստ» «Գործողներին ընտրելու պարագայում Հայաստան չի լինելու». «Փաստ» Խելացի տան արժեքը Հայաստանում Պարզապես օրակարգ թելադրել ու ասելիքը հասցնել հանրությանը. «Փաստ» Նախընտրական ևս մեկ «տեսլական», որի անհրաժեշտությունը մեկ տարի առաջ «բացակայում» էր. «Փաստ» Պաշտպանության նախկին նախարարի անեկդոտը «Նիկոլի զենքի» մասին. «Փաստ» Ժողովուրդը Եկեղեցու հետ է. ի աջակցություն Սուրբ Էջմիածնի ստորագրահավաքը ռեկորդային կարճ ժամանակում 50000 ստորագրություն հավաքեց. «Փաստ» Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Իրանը վերանայում է ԱՄՆ-ի hրադադարի ծրագիրը, սակայն մտադիր չէ բանակցություններ վարել hակամարտությունը մեղմելու համար. Արաղչի Բելառուսը և ԿԺԴՀ-ն բարեկամության պայմանագիր են ստորագրել Ի՞նչ եղանակ է սպասվում մարտի 26-ից 30-ինՄարտի 26-ին և 27-ին լույս չի լինելու․ հասցեներԾափաթաղում 3-ամյա երեխային կյանքից զրկած հայրը դատապարտվեց ցմահ ազատազրկմանՄենք ձայն ՉԵՆՔ ՏԱ որևէ այլ կուսակցության․ Սամվել Կարապետյանը՝ հաջորդ վարչապետ. Նարեկ ԿարապետյանԱյլևս թույլ չենք լինի․ կունենանք ուժեղ և տևական խաղաղություն. Նարեկ ԿարապետյանՄիլիոնի «վերադարձից» մինչև ռեպարացիաներ․ Բաքվի պահանջները կոշտանում են, Երևանը՝ լռում. Նահապետյան (տեսանյութ) Ֆինանսական գրագիտության դասընթաց ԵՊՀ-ում․ Իդրամ և IDBankԱրցախի վերահայացում․ ինչպե՞ս. ՀայաՔվե Հիմնասյուներ«Ոչ Արեւմտյան Ադրբեջանին» շարժումը բացահայտում է Ադրբեջանի զավթողական ծրագիրը (տեսանյութ)
Ամենադիտված