Քիմ Քարդաշյանը հիշեցրել է ձյան մեջ իր բաց ֆոտոշարքի մասին
LifeStyle.news.am-ը գրում է .
Քիմ Քարդաշյանը իր kimkardashianwest.com կայքում հրապարակել է լուսանկար՝ Յուտա նահանգում Եղջերուների հովիտ» հանգստավայրում իր ֆոտոշարքից: 35-ամյա հայուհին այդ ժամանակ ներքնազգեստով ֆոտոշարք էր կազմակերպել հենց ձյան մեջ:

«Անցած տարի այդ ժամանակ ես ու Քանյեն գնացինք նշելու մեր ընկերոջ ծննդյան օրը «Եղջերուների հովտում»: Բավականին ցուրտ էր, բայց ինձ համոզեցին ֆոտոշարք անել ձյան մեջ ու չնայած ես մրսեցի, բայց լուսանկարները ինձ շատ դուր եկան»,- ստորագրել է լուսանկարը քիմը:

Նշենք, որ Քիմը օրերս իր կայքում լուսանկարներ է հրապարակում տարբեր ֆոտոշարքերից՝ ցուցադրելով իր մարմինը: Թե ինչով է դա պայմանավորված՝ հեռուստաաստղը չի բացատրում:



