Օրվա բաղադրատոմս. Թխվածքաբլիթով տորթ առանց թխելու
LifeԲաղադրիչներ
- թխվածքաբլիթ - 2-3 տուփ
- պանիր մասկարպոնե - 400 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 200 մլ
- շաքարի փոշի - 100-150 գր
- սուրճ լուծվող - 2 թ/գդ
- ջուր - 300 մլ (եռման)
- շաքարավազ - 2-2,5 թ/գդ
- շոկոլադ սև
- ընկույզ
Պատրաստման եղանակ
- Սկզբում պատրաստում ենք կրեմը։ Մասկարպոնեն, սերուցքն ու շաքարի փոշին լցնում ենք տարայի մեջ։

- Հարիչով ամենաբարձր արագության վրա հարում ենք մինչև թանձրանա (սկզբում կրեմը ջրիկ է լինելու, բայց վախենալու կարիք չկա, երբ սերուցքը լավ հարենք կրեմը կթանձրանա)։ Կրեմը պատրաստ է , հիմա անցնում ենք տորթին։

- Սուրճի վրա եռման ջուր ենք լցնում, որպեսզի այն լուծվի, ապա ավելացնում ենք շաքարավազը և խառնում։ Պատրաստի սուրճը թողնում ենք առչի: Իսկ այն մարդիկ, ովքեր սուրճ չեն սիրում կարող են ինչ-որ շոկոլադային մի բան վերցնել (կարող է երկուսի խառնուրդը լինել` ըստ ճաշակի):
Այս խմորեղենի համար ցանկացած թխվածքաբլիթ հարմար է, որքան այն համեղ լինի, այնքան տորթն ավելի համեղ կստացվի։ Եթե վերցնենք Սավոյարդի թխվածքաբլիթներ, ապա արդյունքում Տիրամիսու կստանանք։ Թխվածքաբլիթները սուրճի մեջ թրջում ենք (կակաոյի, շոկոլադի)։ Լինում է, որ թխվածքաբլիթները անմիջապես տաք շոկոլադի մեջ լցնելիս պինդ են մնում` անմիջապես չեն ներծծում հեղուկը։ Իսկ Սավոյարդիի դեպքում, պետք է միայն մեկ կողմը թաթախենք և արագորեն հանենք միջից։
Թխվածքաբլիթները հերթով թրջում ենք:
- Ապա ձևամանի մեջ շարում (ձևամանի չափից կախված, բարձրությունը տարբեր է, որքան մեծ է ձևամանը, այնքան ավելի ցածր է տորթը և հակառակը)։

- Երբ արդեն թխվածքաբլիթները ձևամանի չափով շարել ենք` պատում ենք կրեմով (կարելի է կրեմը բարակ շերտով քսել, կարելի է հաստ)։ Այնուհետև դնում ենք հաջորդ շերտը և նորից պատում կրեմով և այդպես շարունակ։

- Ամենավերևի շերտը կրեմի շերտն է։ Գիշերը տորթը թողնում ենք սառնարանում, որպեսզի ներծծվի։

- Առավոտյան տորթը ընկույզով, շոկոլադով զարդարում ենք(կամ ըստ ցանկության )։ Արդեն կարող ենք համտեսել։ Շատ նուրբ և համեղ տորթ է, կաթնաշոռային աղանդերի նման է։

- Տորթն այնքան փափուկ է, որ պետք է այն գդալով ուտենք… Կարող ենք հետը թեյ կամ սուրճմատուցել։

Այս տեսակ տորթը լավ է գիշերվանից պատրաստել, որպեսզի գիշերը սառնարանում մնա