Ինչպե՞ս դրդել նրան ստրիպտիզի
LifeCosmo.am-ը գրում է․
The Kid ֆիլմում 22-ամյա Ալեքս Փեթիֆերը հանդես է գալիս մերկապարողի դերում: Եվ նա պարզապես անկրկնելի է: Ահա Cosmo-ի փոքրիկ հարցազրույցն աստղի հետ:
Հ.: Դու նյարդային լարվածություն զգո՞ւմ էիր կանանց ամբոխի առջև մերկանալիս:
Պ.: Իհա՛րկե: Մինչ այդ ես երբևէ ստրիպտիզ չէի պարել: Ինձ համար շատ դժվար էր ոտքերս միաժամանակ շարժել, առավել ևս` հետևել ռիթմին: Իսկ ինչ վերաբերում է մերկ պարելուն, ապա դա միայն կրկնապատկում էր շփոթմունքս:
Հ.: Դու քեզ համար նոր բացահայտումներ արեցի՞ր այդ փորձառությունից:
Պ.: Թերևս այո (ծիծաղում է): Կանայք սիրում են լավ ժամանակ անցկացնել տղամարդկանցից ոչ պակաս:
Հ.: Ի՞նչ ես մտածում սիրած էակի համար ստրիպտիզ պարելու մասին:
Պ.: Հիշո՞ւմ եք` դա ինչ հրաշալի արդյունք ունեցավ «Ամերիկյան կարկանդակ»-ում Ջեյսոն Բիգզի հերոսի համար. նա մեծ ճանաչում ձեռք բերեց: Այնպես որ, ինչո՞ւ ոչ:
Հ.: Ինչպե՞ս կարող է կինը համոզել տղամարդուն, որ իր համար ստրիպտիզ պարի:
Պ.: Կարծում եմ՝ կանանց մեծ մասը կարող է հասնել իր ուզածին և ստանալ տղամարդուց գրեթե ամեն ինչ. մեզ համոզելը մեծ դժվարություն չէ: