Չինացին մաստակի միջոցով ստուգել է կնոջ հավատարմությունը
Life1in.am-ը գրում է .
Չինաստանի Ուհան քաղաքի բնակիչը մաստակ է օգտագործել իր հայրությունը ստուգելու համար: Նրա մոտ կասկածներ են առաջացրել իր և որդու արտաքին տեսքի զարմանալի տարբերությունները: 18-ամյա տղան մեծանում է բարձրահասակ և թիկնեղ, այնինչ հայրը մարմնի կառուցվածքով այնքան էլ աչքի չի ընկնում, գրում է TASS-ը:
Տղամարդը թաքուն վերցրել է կնոջ և որդու օգտագործած մաստակն ու ԴՆԹ թեստ պատվիրել: Թեստն ապացուցել է կնոջ հավատարմությունը: Իսկ տղայի մարմնի կառուցվածքը բացատրել են առողջ սննդով և սպորտի նկատմամբ սիրով: