Հայրիկը հանուն դստեր Սուպերմենի կոստյումով է մանկապարտեզ տարել նրան
LifeՍուպերհայրիկը...
Բրիտանուհի 3-ամյա Ֆիբի Առնոլդը շատ է սիրում մուլտֆիլմեր դիտել եւ ունի իր նախընտրելի մուլտհերոսները։ Եվ հենց որ մանկապարտեզում հայտարարվել է «Սուպերհերոսի օր», փոքրիկ Ֆիբին որոշել է ներկայանալ Բեթմենի հագուստով։ Սակայն մի կողմից երեխան իսկապես շատ է ցանկացել մասնակցել այդ կարեւոր միջոցառմանը, մյուս կողմից՝ տխրել է՝ մտածելով, որ ընկերները ծաղրելու են իրեն «տղայական» տեսքի համար։

Եվ երբ երեխան բարձրաձայնել է այս մասին, սուպերհայրիկ Դենին գտել է լուծումը։
29-ամյա հայրիկը հանուն 3-ամյա դստեր ինքնավստահության ու համարձակության ինքն էլ հագել է Սուպերմենի կոստյում եւ երեխային տարել մանկապարտեզ։

«Արժեր նման քայլի դիմել՝ տեսնելու դստերս երջանիկ դեմքը։ Նա ամբողջ ճանապարհին ժպտում էր, եւ բոլորը նրան էին նայում»,- ասել է Դենին։

Նշենք, որ լուսանկարը միանգամից տարածվել է Facebook-ում, իսկ Դենին էլ հիացմունքի խոսքերի է արժանացել։

Պատրաստեց՝ Յանա
Աղբյուրը՝ Daily mail