Քիմ Քարդաշյանն առաջին անգամ ցուցադրել իր առանձնատունը
LifeՔիմ Քարդաշյանն առաջին անգամ է ցույց տվել իր առանձնատունը Բել Էյրում: Քանյեն ու Քիմն առանձնատունը 4 մլն դոլարով գնել են Էլվիս Փրեսլիի դուստրից:
Զույգը սկսել է իր ճաշակով բարեկարգել առանձնատունը, ու միաժամանակ այն վաճառքի է դրել 20 մլն դոլարով:

Օրերս Քիմը ու Քանեն ծորաններ էին գնել իրենց տան համար՝ յուրաքանչյուրը 20 հազար դոլարով:
Դե իսկ Քիմը իր ռիելիթի շոուի շրջանակում իր ընկերոջ Ջոնաթան Չեբանի ընկերակցությամբ առաջին անգամ ցույց է տվել իր տունը:
Նկարահանումներն արվել էին անցած նոյեմբերին, դեռ մինչեւ Սեյնթի ծնվելը:
Քիմի խոսքով, իրենք առանձնատան մեջ արդեն ավելի շատ գումար են ներդրել, քան այն արժե:

Քիմը չգիտի, թե ինչ անի, քանի որ մի կողմից չի ուզում տեղափոխվել, որովհետեւ այդ դեպքում ստիպված կլինի ավելի շատ գումար ծախսել, մյուս կողմից էլ նա չի ուզում նաեւ մոր հետ ապրել:
«Մենք ունենք այն ամենը, ինչ պետք է տեղափոխվելու համար, բայց դա այնքան ավելորդ ծախսեր է ենթադրում, ու ես չգիտեմ, թե որքանով են դրանք արդարացված: Բայց ես այլեւս չեմ կարող ապրել մորս հետ»,- հայտնել է Քիմը: