Ջենիֆեր Լոուրենսը «Օսկար 2016»-ի ի ամենաբարձր վճարվող հավակնորդներից է
Life25-ամյա Ջենիֆեր Լոուրենսը համարվել է «Օսկար 2016»-ի ամենաբարձր վճարվող հակակնորդուհին, գրում է Forbes–ը:
Ինչպես նշում է պարբերականը, 2014-ի հունիսից մինչև 2015-ի հունիս Լոուրենսը մոտավորապես 52 մլն դոլար է վաստակել: Դրա շնորհիվ նա կարողացել է առաջին տեղը զբաղեցնել ամենաբարձր վճարվող դերասանուհիների վարկանիշում, որը Forbes–ն էր կազմել:

Նշենք, որ դերասանուհին ամենայն հավանականությամբ մրցանակաբաշխության արարողությանը կներկայանա Alexander Wang-ի զգեստով:
Լավագույն «գլխավոր կամ երկրորդական դերի» համար «Օսկարի» համար առաջադրված ոչ մի այլ դերասանուհի 6 մլն դոլարից շատ չի վաստակել:

2014-ին Սանդրա Բուլոկը նույնպես «Օսկարի» հավակնորդ էր ու իր 51 մլն եկամտով առաջին տեղն էր զբաղեցրել ամենաբարձր վճարվող դերասանուհիների ցուցակում, ըստ Forbes-ի: