«Հիանալի մայրիկ» Քրիս Ջեները Ռոբ Քարդաշյանի համար 2 մլն դոլարով տուն է գնել
LifeԻնչպես գիտեք, Ռոբ Քարդաշյանն ապրում է իր ընկերուհու՝ Բլեք Չայնայի հետ։ Մեկ ամիս առաջ Քլոե Քարդաշյանը Ռոբին տանից վռնդել էր՝ իմանալով Չայնայի ու նրա սիրային կապի մասին:

Քարդաշյան-Ջեներ ընտանիքի մայրը՝ Քրիսը, որոշել է վերջ տալ Ռոբի խնդիրներին ու նրա համար տուն է գնել երկուսուկես միլիոն դոլարով։



Ինչպես գրում է TMZ–ը, առանձնատունը գտնվում է Կալաբասասում ՝ Քլոեի, Քորթնիի ու Քայլիի տների հարևանությամբ:

Տանը չորս ննջասենյակ կա, հսկայական հյուրասենյակ, հինգ լոգարան, խոհանոց ու հսկայական լողավազան:




