Ռոբերտ Քարդաշյանն այսօր կդառնար 72 տարեկան. ընտանիքի անդամները հարգել են նրա հիշատակը (լուսանկարներ)
LifeShabat.am-ը գրում է.
Քարդաշյանների ընտանիքը հավաքվել է հայկական ընթրիքի սեղանի շուրջ՝ պատվելու հանգուցյալ հոր՝ հայտնի փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի հիշատակը, ով փետրվարի 23-ին կդառնար 72 տարեկան։ Քարդաշյան քույրերին էին միացել մայրը՝ Քրիս Ջենները, մյուս քույրը՝ Քայլին, և Քորթնի Քարդաշյանի նախկին ամուսինը՝ հեռուստաաստղ Սքոթ Դիզիքը։
Քլոե Քարդաշյանն իր թվիթերյան միրոբլոգում տեղադրել է մանկության լուսանկար՝ հայրիկի հետ։
«Ծնունդդ շնորհավոր, հայրի՛կ, ես սիրում եմ քեզ ու այնքան շատ կարոտում»,- գրել է Քիմը։
Նշենք, որ Ռոբերտ Քարդաշյանը մահացել է քաղցկեղից 2009 թվականին, 59 տարեկանում։



