Սիրային ցնցող սովորույթներ
LifeԱշխարհում գոյություն ունեն շատ զարմանալի և անհասկանալի սովորույթններ՝ կապված սիրային զվարճանքների հետ, որոնք, հաճախ, շոկի մեջ են գցում Արևմուտքի քաղաքակրթության ներկայացուցիչներին:
Ահա մի քանիսը․
Սիրո դրախտային խրճիթներ՝ դեռահասների համար
Կամբոջիայում ապրում է հետաքրքիր ցեղ՝ քրեունգ: Նրանք 15-ամյա աղջիկներին ուղարկում են ամուսին գտնելու, և դա արվում է բավականին յուրահատուկ ձևով: Ընտանիքների գլուխներն իրենց ձեռքերով պատրաստում են փոքր բամբուկե խրճիթ աղջկա համար, ով այնտեղ բերում է տղաների և սիրով զբաղվում նրանց հետ:

Դավաճանությունների գիշեր
Ինդոնեզիացիները տարին 7 անգամ տոնում են «Պոն»: Դա տեղի է ունենում սուրբ սարի մոտ՝ Յավա կղզու վրա: Հաջողություն և հարստություն գրավելու համար տոնակատարության մասնակիցները սեքսով են զբաղվում ոչ թե իրենց ամուսինների կամ կանանց հետ, այլ օտարների հետ:
Եղբայրավարի
Նեպալում զարգանում է բազմաամուսնությունը: Եվ, որպես կանոն, կանայք ամուսնանում են մի քանի հարազատ եղբայրների հետ: Դա թույլ է տալիս չբաժանել հողը և տնտեսությունը նրանց միջև, ինչը շատ հարմար է նրանց ծնողների համար տնտեսական տեսանկյունից: Բացի այդ, մի քանի ամուսիններն ավելի լավ են պահում ընտանիքը, ինչը նույնպես պակաս կարևոր չէ:

Առաջին ուսուցչուհին
Երբ Մանգաիա կղզու տղաները դառնում են 13 տարեկան, նրանք սկսում են փնտրել սեքսի ուսուցչուհի ավելի մեծ կանանց շրջանում: Ընտրված կինը սովորեցնում է դեռահասին այդ գործի հմտություններին, որպեսզի տղան հետագայում իմանա, ինչպես բավարարել իր կնոջը:
Կանացի էքսգիբիցիոնիզմ
Բուգենվիլ կղզու տեղացի կանայք հեռու են ամաչկոտությունից: Նրանք սովոր են բացեիբաց ցույց տալ իրենց հետաքրքրությունը տղամարդկանց հանդեպ հրապարակավ մերկանալով: Տեղական սովորույթների համաձայն դա նշան է ընտրյալին, որ կինը ցանկանում է նրա ունենալ հետ «հատուկ հարաբերություններ»:

Սեքս ականատեսներով
Կալիում (Կոլումբիա) նորապսակների առաջին ամուսնական գիշերը պետք է անպայման անցնի հարսնացուի մոր ներկայությամբ: Տեղի սովորույթների համաձայն` մայրը դառնում է կնքված ամուսնության պաշտոնական ականատեսը:
Իսկ Մարկիզյան կղզիներում այդ գործընթացին հետևում են ոչ թե ամուսնական զույգի ծնողները, այլ երեխաները: Այնտեղ ոչ մեկը երբեք չի թաքնվում: