Ինչպես էին Քանյե Ուեսթն ու նրա դուստր Նորթը քնել խանութում
LifeԱռավոտյան արդեն խոսել ենք այն մասին, որ Քիմ Քարդաշյանին, Քանյե Ուեսթին ու քնած Նորթին տեսել են Լոս Անջելեսում զբոսնելիս։ Պապարացիները աստղային ընտանիքին բռնացրել են, երբ նրանք դուրս էին գալիս մանկական բուտիկից: Շոփինգը, որի ժամանակ ընտանիքին ընկերակցում էին Ջոն Լեջենդը ու Քրիսի Թեյգենը, շատ հոգնեցրել էր Նորթին, որը քնով էր անցել 38-ամյա ռեփերի գրկին:

Սակայն, ինչպես վկայում է Քիմի Twitter-ը, քնել էր ոչ միայն Նորթը, այլեւ Ուեսթը: 35-ամյա հայուհին լուսանկարել էր քնած ամուսնուն ու աղջկան եւ միանգամից տեղադրել իր միկրոբլոգում:
«Մենք նրանց քնած գտանք խանութի կենտրոնում »,- ստորագրել էր լուսանկարը Քիմը ու հավելել The Real life of Pablo՝ «Պաբլոյի իրական կյանքը» հեշթեգը (ակնարկելով Ուեսթի նոր ալբոմի անունը)։