Ինչպես պատրաստել Նուտելլա
LifeShabat.am-ը գրում է
Ես այլևս քաղրցավենիքներ չեմ գնում: Ոչ թե որովհետև չեմ սիրում, այլ ինձ տհաճ է այն ամենը ինչ վաճառվում է խանութներում: Ցանկացած քաղցրավենիք բազմաթիվ քիմիական նյութեր է պարունակում:
Կա մի բան, որից չկարողացա հրաժարվել: Դա նուտելլան է: Որոշեցի գտնել լավագույն բաղադրատոմսը: Եվ ահա այն:
Խանութներում վաճառվող նուտելլան միայն կոչվում է ընկույզային կրեմ: Իրականում բաղադրության մեջ միայն շաքարն է գերակշռում: Որոշ երկրներում Նուտելան պատրաստվում է սոյայից:
Մեր տնական բաղադրատոմսը իսկականին ավելի նման է:
Պահանջվող նյութեր.
- 2 բաժակ պնդուկ
- 3 ճաշի գդալ կոկոսի յուղ
- 6 ճաշի գդալ կակաոյի փոշի
- 2/3 բաժակ մեղր
- 1/2 բրնձի կաթ
- 1/8 թեյի գդալ աղ
Այս ամենը բավական է, որպեսզի 500 գրամ նուտելլա պատրաստեք:
Ինչ անել
1. Տաքացրեք ջեռոցը մինչև 176 աստիճան:
2. Հավասարաչափ քանակությամբ ընկույզ շաղ տվեք տարայի վրա:
3. Տապակեք դրանք գազօջախում և թողեք, որ այնտեղ մնան տասներկու րոպե: Վերջում պետք է ստանան փոքր-ինչ շագանակագույն երանգ:
4. Սրբիչի մեջ լցրեք և քերեք կեղևը: Այնուհետև թողեք որ սառեն և լցրեք բլենդերի մեջ:
5. Մանրացրեք ընկույզը, որ միատարր զանգված ստանաք:
Դեռ պատրաստ չէ:
Հիմա էլ պատրաստ չէ:
Իսկ այսպես հրաշալի է:
6. Հիմա ավելացրեք մնացած բաղադրիչները և կաթի կեսը:
7. Շարունակեք խառնել: Ամենավերջում ավելացրեք մնացած կաթը:
8. Ահա և Ձեր նուտելլան պատրաստ է:









