Ռոբ Քարդաշյանը Բլեք Չայնայի հսկողությամբ շաբաթական հինգ անգամ մարզվում է
LifeՌոբ Քարդաշյանի ու Բլեք Չայնայի սիրային կապը դրական է ազդում 28-ամյա երիտասարդի վրա:
Ինչպես գրում է TMZ-ը, Ռոբը սկսել է դիետա պահել, ոչ մի արագ սնունդ եւ մշտական պարապմունքներ մարզասրահում Բլեք Չայնայի հետ: Ավելին, Քիմ Քարդաշյանի եղբայրը շաբաթական հինգ անգամ մարզասրահ է հաճախում:
Աղբյուրը հայտնում է, որ Ռոբը ոչ մի պարապմունք բաց չի թողնում ու լրջորեն մտադիր է կազդուրվել: Ռոբի հետ պարապում է Չայնայի մարզիչը:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ զույգն իր միկրոբլոգում լուսանկարներ էր հրապարակել, որոնցից երեւում է, որ 27-ամյա Չայնան համբուրում է Ռոբին, իսկ հետո սիրահարները դուրս են գալիս զբոսնելու: