Ջենիֆեր Էնիսթոնը ու Ջասթին Թերուն մտադիր են երեխա որդեգրել
Life46-ամյա Ջենիֆեր Էնիսթոնը ու 44-ամյա Ջասթին Թերուն մտադիր են ծնող դառնալ, հայտնում է movienewsguide.com–ը:
Օրերս զույգը, որը ամուսնացել էր 2015 թ. հուլիսին ու ջանասիրաբար թաքցնում էր այս փաստը մամուլից ու երկրպագուներից, այցելել էր Մեքսիկայի մանկատներից մեկն ու ծանոթացել այնտեղ դաստիարակվող երեխաների հետ:
Casa Hogar Sion մանկատան տնօրենը պատմել է, որ Ջենիֆերն ու Ջասթինը ուզում են աղջիկ որդեգրել:
«Նրանք ուզում են, որ դա հնարավորինս շուտ լինի: Ջենը միշտ էր ուզում դուստր ունենալ, իսկ Ջասթինը երազում է նաեւ որդու մասին: Բարդ ընտրություն էր, բայց մենք գոհ մնացինք: Ավելի շատ բան ես չեմ կարող ասել, քանի որ պարտավոր եմ գաղտնիություն պահել»,- ասել է մանկատան տնօրենը: