Vigazzling. Փայլուն ինտիմ հմայքներ (լուսանկարներ)
LifeԵրբ խոսում են գեղեցկության եւ խնամվածության մասին, ակամա հիշում ենք գեղեցկության սրահների եւ ամենակարող բոլոր այն գործողությունների մասին, որոնք ի զորու են չխնամված մարդուն հրաշք արարած դարձնել:
Ով կարող էր մտածել, որ այս արտահայտությունները, որոնք բավական կենցաղային եւ առօրյա ասոցիացիաներ են առաջացնում, կարող են բոլորովին այլ բան նշանակել`ոչ մի կապ չունենալով կապուտաչյա, ալ կարմիր շրթներկով շիկահերի հետ:
Խոսքը ոչ միայն մարմնի երեւացող հատվածները զարդարելու մասին է, այլեւ այն հատվածների, որոնք տեսնելու իրավունք ունեն միայն ընտրյալները: Այո՛, խոսքը կանացի ինտիմ հատվածները փայլուն բյուրեղներով զարդարելու մասին է: Եվ եթե մի քանի տարի առաջ բյուրեղներով զարդարում էին հագուստը եւ ժամանակավոր դաջվածքներ անում, ապա հիմա դրանցով կարելի է զարդարել նաեւ ինտիմ հատվածները:
Այդ գործողությունը կոչվում է vigazzling, որը բրիտանական աստղ Էմի Չայլդսի մտահղացումն է:
Ներկայում նման ծառայություն ո՛չ Երեւանում, ո՛չ էլ նույնիսկ Մոսկվայում չի մատուցվում: Սակայն միշտ էլ հնարավոր է սիրելի տղամարդուն ուրախացնել փայլուն ինտիմ հատվածներով`արտադրատեսակն առցանց պատվիրելով: Բրիտանական բժիշկներն ու կոսմետոլոգները վստահեցնում են, որ արհեստական բյուրեղները միանգամայն անվտանգ են առողջության համար: Պարզապես համարձակ կերպով դաջվածքներ անող արտիստները, ովքեր բյուրեղներն ամրացնում էին միայն ձեռքերին, փորին եւ մեջքին, հիմա համարձակվում են զարդարել նաեւ կանացի ինտիմ հատվածները:
Կարինե Աբրահամյան









