Բրիտանացիներն «ուղղել են» ֆրանսիական կրուասանը
LifeLife.panorama.am-ը գրում է.
Բրիտանական Tesco սուպերմարկետների ցանցը որոշում է կայացրել հրաժարվել կիսալուսնաձև ֆրանսիական կրուասաններից։ Պատճառը դրանց անհարմարությունն է օգտագործման մեջ։
Ըստ սուպերմարկետի ղեկավարության, իրենց հաճախորներին շատ ավելի հարմար կլինի ջեմը քսել ուղիղ մակերես ունեցող կրուասանի վրա, ուստի նրանք որոշել են արտադրել ուղիղ կրուասաններ։
Ֆրանսիացիներից շատերը սա որօպես ազգյին վիրավորանք են ընկալել, և նույնիսկ առաջարկել են «դուրս նետել Բրիտանիային ԵՄ-ից»։ Ի դեպ, կրուասան բառը ֆրանսերեն նշանակում է հենց կիսալուսին։