Դագաղագործական ընկերությունը էրոտիկ օրացույց է թողարկել
LifeԼեհական Lidner դագաղագործական ընկերությունը ամեն տարի էրոտիկ օրացույց է թողարկում՝ մերկ կամ կիսամերկ մոդելների մասնակցությամբ, որոնք կեցվածք են ընդունում արտադրված դագաղների մոտ։

2016-ը նույնպես բացառություն չէ։ Այս անգամ լուսանկարներում, որոնք արվել են վինտաժային ոճով, ժանյակաձեւ հագուստներով կամ ներքնազգեստով մոդելները գովազդում են ընկերության նոր արտադրանքը։

«Սահմանափակ քանակությամբ Lidner օրացույցը բացառիկ երեւույթ է կոլեկցիոներների եւ գեղեցիկը գնահատողների համար։ Տասներկու եզակի դագաղ, տասներկու գեղեցիկ մոդել, որոնք այժմ կարող են լինել նաեւ ձերը»,- ասվում է օրացույցում։

Նշենք, որ Lidner էրոտիկ օրացույցը թողարկվում է 2010-ից, եւ արժանացել է լեհական Կաթոլիկ եկեղեցու քննադատությանն առ այն, որ մարդու մահը պետք է հարգել, ոչ թե այն համադրել սեքսի հետ։ Սակայն ընկերությունը, որն այս ոլորտում հաստատվել է դեռեւս 1940-ականներից, դագաղներ է արտադրում ոչ միայն լեհական, այլեւ եվրոպական շուկայի համար։



Պատրաստեց՝ Յանա
Աղբյուրը՝ Daily mail