Դմիտրի Նագիեւն՝ իսկական «ստերվայի» հետ ապրելու մասին
LifeԻսկական «մուժիկը» գիտի, որ բարդ բնավորությամբ աղջիկը լավագույն ընտրությունն է: Երբեմն նրա հետ ապրելը դժվար է, բայց միայն այն պատճառով, որ նա միշտ ձգտում է լավագույնին: Եթե տղամարդը գիտակցում է դա, ապա ժամանակի ընթացքում նման կնոջ հետ նրա հարաբերությունները դառնում են ավելի ամուր եւ առողջ:
Ահա այդպիսի աղջկա հետ պետք է դուք ամուսնանաք: Ձեզ կարող է թվալ, որ նա անտանելի բնավորություն ունի, բայց նաեւ պատրաստ չեք լքել նրան: Այդ աղջիկը երբեք չի հանգստանա: Նրա հետ կյանքը դժվար թե «քաղցր» լինի, բայց նա կստիպի, որ դուք ավելին ցանկանաք: Բարդ բնավորությունով աղջիկները սովորաբար ստեղծագործող են ու էմոցիոնալ: Նրանց հաճախ են անվանում «խենթ» կամ «ստերվա»: Կամ էլ «խենթ ստերվա»: Բայց ոչ մեկը ձեզ ավելի շատ չի սիրի, քան այդ «ստերվան»:
Ուրիշ ոչ մեկը ձեզ չի ստիպի ձգտել ու հասնել ձեր երազանքներին: Բարդ աղջկա հետ դուք կկարողանաք խորը փիլիսոփայական զրույցներ վարել: Նա կփոխի ձեր գաղափարներն ու համոզմունքները: Ճիշտ է նրա հետ հեշտ չի լինի, բայց նաեւ երբեք չեք ձանձրանա:
Հեղինակ՝ Դմիտրի Նագիեւ
Աղբյուրը՝ Creu