Ամուսինը կնոջը սթրեսից հանելու համար՝ տնկել է հազարավոր ծաղիկներ (ֆոտոշարք)
LifeShabat.am-ը գրում է .
Այս ամուսինները երջանիկ կյանքով էին ապրում Ճապոնիայի գյուղում: Նրանք ֆերմերներ էին և մեծացնում էին իրենց երկու երեխաներին: Սակայն, ամեն ինչ փոխվեց, երբ կինը շաքարախտի պատճառով հանկարծակի կորցրեց տեսողությունը, նա դարձավ ընկճված և ինքնամփոփ:
Պարոն Կուրոկին կնոջը ուրախացնելու համար որոշեց պարտեզ ստեղծել, որտեղ կինը կկարողանա հաճույք ստանալ ծաղիկների բույրից: Այս կերպ նա կնոջը կստիպի դուրս գալ տնից: Երկու տարվա ծանր աշխատանքի արդյունքում այժմ նա ունի հազարավոր ծաղիկներով սքանչելի պարտեզ:








