Մինչև 2050-ը հնարավոր է դինոզավրերը վերադառնան. գիտնական
LifeԼոնդոնի Ադամ Սմիթի ինստիտուտի նախագահ Մեդսեն Փիրին հանդես է եկել զեկույցով, որի համաձայն 30 տարուց հնարավոր է աշխարհ վերադառնան դինոզավրերը:
The Daily Star-ը, զեկույցի հիման վրա, հայտնել է, որ ընդամենը մի քանի տասնամյակից գենետիկոսները կվերստեղծեն դինոզավրերին՝ դրանց մարմինների առանձին մասերի հիման վրա:
2050-ի համար արվող այլ ֆուտուրիստական կանխատեսումներից Փիրին նշել է, որ մարդիկ կրկնակի կհարստանան. մեր օրերի գրեթե յուրաքանչյուր երիտասարդ այն ժամանակ միլիոնատեր կդառնա:
Փիրին փիլիսոփայության և տրամաբանության պրոֆեսոր է, հեղինակել է բազմաթիվ գրքեր ու դասագրքեր, աշխատել ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում: