Opel-ը ներկայացրել է ապագայի մեքենայի ինտերիերը. Ապշեցնող լուսանկարներ
LifeOpel ընկերությունը հրապարակել է GT կոնցեպտուալ կուպեի լուսանկարները, որի ցուցադրությունը կկայանա մարտին Ժնեւի ավտոսրահում: Գերմանացիները հայտնել են, որ նախատիպը պատկերացում է պատլիս «ապագայի մեքենայի ինտերիերի» մասին:
Կուպեի սրահում ամբողջովին բացակայում են կոճակներն ու մեխանիկական փոխանցիչները: Այն ունի ինովացիոն ինտերֆեյս, որը թույլ է տալիս ինքնուրույն ճանաչել ղեկին նստած մարդուն՝ նրա համար անհատական կարգավորիչներ տալով, փոխանցում է Motor-ը:
Opel GT-ն ստեղծել են նույնանուն փոքր սպորտկուպեի պատվին, որն արտադրվել էր 60-ական թթ. վերջին: Կուպեն ունի 1 լ ծավալով 3-մխոցանի տուրբո շարժիչ, որն ունի 145 ձիաուժ հզորություն:



