ԱՄՆ-ում արդարացվել է Գվինեթ Փելթրոուին հետապնդող երկրպագուն
LifeԼոս Անջելեսի ատենակալների դատարանը արդարացրել է 66-ամյա Դանտե Սոյուին, որին մեղադրում էին դերասանուհի Գվինեթ Փելթրոուին հետապնդելու մեջ: Ինչպես գրում է TMZ–ը, սա Դանթեի գործով արդեն երկրորդ դատավարությունն էր, որի շրջանակում նրան մեղադրում էին դերասանուհուն մեղադրելու համար: Նախորդ անգամ նրան անմեղ էին ճանաչել անմեղսունակության պատճառով:
Այս դատավարության ընթացքում ատենակալները լսել են տարբեր ականատեսների , այդ թվում Փելթրոուի ցուցմունքները: Դերասանուհին պատմել է, որ վախեցել է, երբ Սոյուն սկսել է նորից գրել իրեն:
Ինքը՝ Սոուն հայտնում է, որ փոխվել է: Նրա խոսքով, ինքը գրել է դերասանուհուն, որպեսզի ներողություն խնդրեր նախորդ գրածների համար:
Ինչ վերաբերում է ատենակալներին, նրանց համոզիչ չի թվացել, որ Սոյուն Փելթրոուին վախեցնելու մտադրություն ուներ: Նրանց գնահատականով, երկրպագուի վարքագիծը մերժելի է, բայցևայնպես այն չի կարելի հանցավոր հետապնդում համարել: