Ջեյմս Բոնդի Aston Martin-ը աճուրդի կդրվի Լոնդոնում
LifeՋեյմս Բոնդի Aston Martin –ը՝ «007: Սպեկտր» ֆիլմից, աճուրդի կդրվի Լոնդոնում, հայտնում է Christie's աճուրդային տան մամուլի ծառայությունը:
Սակարկությունները կանցնեն էլեկտրոնային տարբերակով:
«EON Productions ընկերության կողմից վաճառքի հանված իր տեսակի մեջ եզակի այս մեքենայի գնահատված արժեքը 1-1.5 մլն եվրո է»,- նշում է Christie's-ի մամուլի ծառայությունը:

Նաեւ վաճառքի կդրվեն EON Productions կինոընկերության արխիվային 24 առարկաներ, այդ թվում՝ իրեր, որոնք հատուկ տրամադրել են Դենիել Քրեյգը, Սեմ Մենդեսը, Մայքլ Ջ, Ուիլսոնը, Բարբարա Բրոքոլին, Յեսպեր Քրիստենսենը:
«Ամբողջ հասույթը տրամադրվելու է բարեգործական ու հասարակական կազմակերպությունենրին, այդ թվում՝ «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպությանը, ՄԱԿ-ի ականազերծման ծառայությանը եւ այլն։