Տղամարդկանց գեղեցկության համաշխարհային չափորոշիչները՝ մեկ մարդու օրինակով ու ֆոտոշոփով
LifeՀամացանցում հայտնվել են «Տղամարդկանց գեղեցկության համաշխարհային չափորոշիչները մեկ մարդու օրինակով ու ֆոտոշոփով» նախագծի լուսանկարները: Այդ լուսանկարները ցույց են տալիս տղամարդկանց գեղեցկության չափորոշիչները Ավստրալիայում, Չինաստանու, Կոլումբիայում, Եգիպտոսում, Ինդոնեզիայում, Նիգերիայում, Պակիստանում, Պորտուգալիայում, Ռուսաստանում, ՀԱՀ-ում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ –ում ու այլ երկրներում:


Ինչպես գրում է BuzzFeed-ը, բրիտանական Superdrug Online Doctor ծառայությունը համակարգչային գրաֆիկայի նկարիչներին խնդրել է վերափոխել սկզբնական պատկերը, որպեսզի լուսանկարի տղամարդը գրավիչ դառնա իրենց երկրների բնակիչների համար:

«Ի՞նչ տեսք ունի իդեալական տղամարդը: Այս հարցի պատասխանը կարող է պայմանավորված լինել ձեր բնակության երկրով»,- ասված է ծառայության կայքում: Ճշգրտում են, որ նախագծին մասնակցել է 19 նկարիչ, որոնցից 11-ը կանայք են և 8-ը ՝ տղամարդիկ: Սկզբնական լուսանկարում պատկերված է մի նյույորքցի լուսանկարիչ (նրա անունը չեն հայտնում):


