Ադրբեջանի Խանքենդի՞․ ի՞նչ է ասել Բայրամովը ԿՄԽԿ ղեկավարին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 14-ին տեղի է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿՄԽԿ) ներկայացուցչության ղեկավար Դրագանա Կոժիչի հանդիպումը։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ԿԽՄԿ-ի համագործակցության հարցերը, Լաչինի սահմանային անցակետում ստեղծված վերջին իրավիճակը, ինչպես նաև Ստեփանակերտ քաղաքում ԿԽՄԿ-ի գործունեությունը։
Ի դեպ, պաշտոնական հաղորդագրության մեջ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը նշված է «Ադրբեջանի Խանքենդի քաղաք»։
Բայրամովը կրկին շրջանառել է Բաքվի հին ու անհիմն թեզերն առ այն, թե Կարմիր խաչի միջազգային կոմիտեին պատկանող մեքենաներով ազգությամբ հայ վարորդների կողմից մաքսանենգ ապրանքներ են առաքվել Ղարաբաղ, ինչը անօրինական ու երկրի ինքնիշխանության դեմ է։
Բայրամովի խոսքով, հնարավոր է, որ հայ բնակիչները շարունակեն հատել սահմանային անցակետը ԿԽՄԿ-ի մասնակցությամբ և պահպանելով անհրաժեշտ կանոնները՝ բժշկական ծառայություններ ստանալու համար։
Ինչ վերաբերում է հայ բնակիչներին անհրաժեշտ ապրանքներ մատակարարելուն, ապա ադրբեջանական կողմը եւս մեկ անգամ հիշեցրել է, որ դրա համար հնարավոր է օգտագործել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը: