Թուրքիայում անտառային հրդեհներ են բռնկվել. հրշեջներին չի հաջողվում մարել կրակը
Ուշադրության կենտրոնումԹուրքիայի արևմտյան Մուղլա գավառում այսօր՝ ապրիլի 17-ին, անտառային հրդեհ է բռնկվել և այն շարունակվում է ավելի քան չորս ժամ: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալաությունը:
Ըստ ստացված տվյալների՝ հրդեհը բռնկվել է առավոտյան ժամը 5։00-ի սահմաններում Բոդրումի մոտ գտնվող Յակակոյ շրջանում։ Ուժեղ քամու ազդեցության տակ անտառային գոտուց բոցերը տարածվել են թփերի ու ձիթենիների վրա։ Հրշեջներին այս պահին չի հաջողվում մարել կրակը: Նրանց աջակցում են տեղացիները։
Ավելին՝ այստեղ