Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»


Կայացավ երիտասարդ դաշնակահար Ալեքս Գևորգյանի մենահամերգը` ՀԲԸՄ-ի դահլիճում

Ալեքս Գևորգյան․ Նա ընդամենը 15 տարեկանում դպրոցական դասարանից հասավ համալսարանական լսարան՝ բացառիկ տաղանդով շրջանցելով բոլոր ստանդարտ փուլերը։ Երիտասարդ դաշնակահարը ներկայումս ուսումը շարունակում է Գերմանիայի Էսսենի Ֆոլկվանգ արվեստների համալսարանում՝ պրոֆեսոր Հենրի Զիգֆրիդսոնի դասարանում։ Նա ներկայանում է նաև եվրոպական բեմերում։

Հայկական բարեգործական ընդհանուր միության դահլիճում կայացած նրա մենահամերգը դասական երաժշտության սովորական երեկո չէր. հարյուրամյակների պատմություն ունեցող գործերը հնչեցին այսօրվա ռիթմով։ Իսկ Ալեքսի համար հարազատ էր այս բեմը. նա 3 տարի առաջ կազմակերպված «ՀԲԸՄ-ն բացահայտում է տաղանդներ» մրցույթի մրցանակակիրներից մեկն էր։

Այս անգամ նրա ընտրած ծրագիրը բացառիկ երաժշտական կոնտրաստների մասին էր. Բախ,  Բեթհովեն, Սկրյաբին, Պրոկոֆև․․․ նրանց ստեղծագործությունների կատարումը պահանջում է ոչ միայն տաղանդ, վիրտուոզ տեխնիկա, այլև ահռելի մեծ  աշխատանք։

Կարդացեք նաև

Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում Ալեքսի առաջին ուսուցիչը՝ Հասմիկ Անչարակյանը, հիշում է, որ երաժշտության հանդեպ այս սերն ու աշխատասիրությունն Ալեքսի մոտ նկատել է  հենց իրենց ծանոթության սկզբում, երբ Ալեքսն ընդամենը 5 տարեկան էր․ «Նա եկավ ու սկսեց դաշնամուր նվագել, բայց գիտեմ, որ իր հրապուրանքը երաժշտության հանդեպ սկսվել է շատ փոքրուց։ Երբ նայում ես իր տեսաերիզները, տեսնում ես՝ ինչպես է երաժշտության տակ հրճվում, մասնակցում, չափ տալիս դիրիժորի պես, և այլն։

Շատ կարևոր է աշխատանքը, ինչը նաև այս համերգի հաջողությունն է։ Առանց աշխատանքի չի լինում, և ամեն մի ունկնդիր այսօր տեսնում է, թե դա ինչ նվիրումի, ինչ աշխատանքի արդյունք է։ Ես հիացած եմ իր արտահայտչականությամբ։ Ինքը նուրբ հոգի ունի և շատ ամուր կամք։ Այս ծրագիրը, որ նա կարողացավ վերարտադրել, ահավոր բարդ էր, ամբողջ իր հոգու խորությամբ, իր վարպետությամբ և կամքի շնորհիվ նա կարողացավ արտակարգ հաջողություն ունենալ»։

Տաղանդավոր արտիստի ներուժը տարիներ առաջ նկատել և ուղղորդել է կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը։  Նա բարձր է գնահատում այն որակական թռիչքը, որն արձանագրել է Գերմանիայի Էսսենի Ֆոլկվանգ արվեստների համալսարանի սանը. «Ալեքսի հետ ես ծանոթացա իր ուսուցիչ Արմեն Բաբախանյանի միջոցով. նա ինձ մի օր ասաց, որ ունի աշակերտ, ով ստեղծագործում է, և կուզեր, որ ես լսեի․ դա մոտավորապես 5-6 տարի առաջ էր։ Այդ ժամանակից այն ահռելի աճը, որն ինքը շարունակական ապրում է, իհարկե, ոգևորում է։

Երեկ մենք ունկնդրեցինք իր կատարումներն արդեն Գերմանիայում ուսուցանելու ընթացքում. ահռելի աշխատանք է արված։ Սա իսկապես մի նվիրյալ անձնավորության աշխատանքի արդյունք է, նա ամբողջությամբ նվիրված է երաժշտությանը և երաժշտության մեջ է ապրում։

Իսկ երեկվա համերգն ուղղակի ապշեցուցիչ աշխատանք էր, և ես շատ ուրախանում եմ, որ նման երիտասարդություն կա մեզ մոտ և նման նվիրյալ անձինք։ Սա ոգևորիչ է և նաև խոսում է մեր գենոֆոնդի մասին, թե ինչ ենք մենք,  ովքեր ենք մենք և դեռ շատ բան ունենք անելու»։

Ինքը՝ դաշնակահարը, նոր միջավայրն ընդունում է շատ բնական ու հանգիստ, քանի որ երաժշտությունն իր համար պարզապես առօրյա է.

Ալեքսի համար դասական գործերը կատարելիս կարևոր է ունկնդրին սեփական ասելիքը տեղ հասցնելը. «Կարծում եմ` երաժշտության ուժն այսօր այն է, որ մենք մինչ օրս կատարում ենք հարյուրամյակներ առաջ գրված ստեղծագործություններ, բայց մեր առաքելությունը՝ իբրև կատարողներ, կարծում եմ՝ այդ երաժշտության մեջ տարբեր ժամանակներում նոր ասելիք գտնելն է»։

Իսկ իր ամենամեծ ու մարդկային երազանքի մասին խոսելիս երիտասարդ արտիստը նշում է. «Ես երազում եմ այս երաժշտությունը հասցնել ամբողջ աշխարհին, և եթե իմ երաժշտությունը կդիպչի հանդիսատեսից գոնե մեկին, այդ ժամանակ ես ինձ երջանիկ կզգամ»։

Մարդկային անմիջականություն, համաշխարհային մշակույթի արդիական ընկալում և բեմական բացառիկ թեթևություն․ Ալեքս Գևորգյանի երաժշտությունը հաստատ դիպավ ունկնդրի հոգուն։

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսանկարները՝ Դավիթ Ջվոթյանի

Վալերիկ Մովսիսյանը փոքր արծաթե մեդալ է նվաճելՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Mining Armenia Forum 2026_ինԱրցախը միշտ եղել է հայկական և դիմագրավել է թշնամուն. Ավետիք ՉալաբյանՔաղաքական հետապնդումների բոլոր փաստերը պետք է ուղարկել ԵՄ ներկայացուցիչներին. Աննա ԿոստանյանԲոլորիդ սպասում ենք Գյումրու Վարդանանց հրապարակում. «Ուժեղ Հայաստան»ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն «Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանԿայուն զարգացման ցուցանիշների հավաստիությունն ու թափանցիկությունը՝ Mining Armenia Forum 2026-ի օրակարգումՍարուխանում հանդիպել են բնակիչներին․ քննարկվել են համայնքի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները. Աննա ԿոստանյանՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացումԻշխանական պրոպագանդան փորձում է արդարացնել ադրբեջանցիների գործողությունները. Արմեն ՄանվելյանMining Armenia Forum 2026․ քննարկվել է ESG չափանիշների դերը ներդրումային վստահության ամրապնդման գործումՄթերքի իրացման համար հարկավոր է ներդնել մի շարք գործառույթներ. Հրայր ԿամենդատյանԵթե պատասխանատու հանքարդյունաբերող ես, ապա պետք չէ սահմանափակվել միայն օրենսդրությամբ. ԶՊՄԿ փոխտնօրեն Իշխանությունները ոտնահարում են մեր ազգային արժեհամակարգը. Արեգ ՍավգուլյանՀայաստանում հանքարդյունաբերական նոր ընկերությունների թիվը կամաց-կամաց կավելանա․ Էնդրյու Թեյք Շատ ներդրողների ու բանկերի համար առաջնայինը G տառն է. չեղավ, ոչ մի բան չեն անի. Արմեն Ստեփանյան (տեսանյութ) Կհասնե՞ն Շիկահողի արջերը COP17-ինԻնչպե՞ս անել, որ գործակցությունն առավել արդյունավետ լինի. հանքարդյունաբերական խնդիրների քննարկում ԱԺ, տեղական և միջազգային մասնագետների հետՀայաստանում 1 միլիոն 300 հազար մարդ կանգնած է ցավալի ընտրության առաջ՝ դեղորայք գնել, թե՞ հաց. «Ուժեղ Հայաստան»Ճշմարտությունը Ամուլսարի մասին այլևս հնարավոր չէ կոծկել կամ լռության մատնել. Հրայր ԿամենդատյանՀանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության կարևոր ոլորտներից է և զգալի ներդրում ունի երկրի զարգացման և արտահանման ներուժի ձևավորման գործում. ՏԿԵ փոխնախարար Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, բերեք այդ փաստաթուղթը ցույց տվեք. Չալաբյանը՝ Տիգրանաշենի մասին Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս անգամ առանձնացավ նաև նորարարական լուծմամբ. Արտյոմ ՊետրոսյանԳյումրին եղել և մնում է պետականության ու ազգային ոգու ամենաամուր հենարաններից մեկը «Ուժեղ Հայաստան»-ը՝ Գյումրու տոնի առթիվ Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ» Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղԱնկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ» Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ» Ես շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ ԹրամփՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցում
Ամենադիտված