Կայացավ երիտասարդ դաշնակահար Ալեքս Գևորգյանի մենահամերգը` ՀԲԸՄ-ի դահլիճում «Չայնիի» ոլորաններում բшխվել են «Dodge Dart»-ը և «Mercedes»-ը Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով 14 կգ թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք ներկրած անձը ձերբակալվել է Հայտնի է` երբ կավարտվի Վրաստան – Հայաստան գազատարի մի հատվածի տեղափոխումը Ի հեճուկս վտանգավոր իրադարձությունների՝ իշխանությունը զբաղված է ապազգային արժեքների ներմուծմամբ. Տիգրան Աբրահամյան Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Աֆղանստանում պակիստանյան հարվածների հետևանքով ինը մարդ է զոհվել Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»


Փաշինյանի ելույթի հիմքում հետևյալ թեզերն են. Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը գրել է.

«Ապրիլի 13-ին, ելույթ ունենալով ՀՀ Ազգային ժողովում, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը մինչ այժմ առավել համակարգված կերպով շարադրեց իր մոտեցումները Արցախյան կարգավորման վերաբերյալ։ Դրա հիմքում հետևյալ թեզերն են՝
ա) Հայաստանը այդքան ուժ չունի Արցախը Ադրբեջանից անջատելու համար, առավել ևս, որ Ադրբեջանի թիկունքին Թուրքիան է

բ) Արցախի հարցում Հայաստանի համառությունը չի ընկալվում միջազգային հանրության կողմից, և կարող է արդեն Հայաստանի համար անվտանգային լուրջ խնդիրների բերել

գ) Պետք է հրաժարվել Արցախի Ադրբեջանից անջատելու գաղափարից, և փոխարենը կենտրոնանալ Ադրբեջանի կազմում նրան այնպիսի կարգավիճակը ստանալու համար, որը երկարաժամկետ հեռանկարում կերաշխավորի հայ բնակչության իրավունքները և բնականոն զարգացումը

դ) Հայաստանի շահերից է բխում համապարփակ խաղաղության պայմանագրի արագ կնքումը, քանի որ ժամանակը աշխատում է Ադրբեջանի օգտին, և այն մեր համար նորանոր խնդիրներ է ստեղծում

Կարելի էր միանգամից կոշտ պարսավանքի ենթարկել Նիկոլ Փաշինյանին այս փաստացի պարվողական մոտեցումը բարձրաձայնելու համար, սակայն հաշվի առնելով, որ նրա թեզերը ազդում են հանրային գիտակցության վրա, փոխարենը կենտրոնանամ առանցքային հակաթեզերի վրա, բնականաբար, նրանք ավելի ընդգրկուն են՝

ա) Հայաստանը բավարար ռեսուրսներ ունի պաշտպանվելու Ադրբեջանի ագրեսիայից։ Դա ակնհայտ դարձավ 2016 թ․ պատերազմի ժամանակ, դա ակնհայտ էր նաև 2020 թ․, երբ պատերազմը ավարտվել ոչ թե հայկական բանակի պարտությամբ մարտի դաշտում, այլ իշխանությունների կողմից անհեթեթ կապիտուլյացիոն զինադադարի ստորագրմամբ, որով առանց կռիվ հանձնվեց հայկական ուժերի կողմից վերահսկվող (և ատամներով պահած) արցախյան տարածքների մեծ մասը։ Հայկական բանակի կարողության մեծ մասը պատերազմից հետո էլ պահպանվել է, իսկ տեղի ունեցած բոլոր սահմանային բախումների ընթացքում Ադրբեջանը ավելի մեծ կորուստներ է կրել, ուստի նրա ամենազորության մասին խոսակցությունները իրականում ալիևյան պրոպագանդա են։ 

աա) Թուրքիան, իհարկե, լրջագույն սպառնալիք է ներկայացնում Հայաստանի համար, բայց Թուրքիայի անմիջական ագրեսիան կբերի հակազդեցության տարածաշրջանային այլ խաղացողների, առաջին հերթին Ռուսաստանի և Իրանի կողմից, նրանք դրա մասին ոչ միայն բազմիցս հայտարարել են, այլև գործով են դա ապացուցել, ներառյալ վերջերս, և Իրանը իր զինված ուժերը մոտեցրեց ադրբեջանական սահմանին և սկսեց ուղղակի սպառնալ նրան՝ Հայաստանի վրա հարձակվելու դեպքում։ Չի կարելի բացառել, որ որոշակի իրավիճակում Թուրքիան գնա այդպիսի արկածախնդրության, սակայն այսօր այդպիսի իրավիճակ չկա, ու հայ ժողովրդին նոր կոտորածով Փաշինյանին պետք չի վախեցնել։

բ) Արցախի հարցում միջազգային հանրությունը ընկալում է Արցախի հայ բնակչության ինքնորոշման իրավունքը, և դրա ակնհայտ արտահայտությունը Մադրիդյան սկզբունքներն էին։ Միջազգային հանրությունը (ավելի ճիշտ ԵԱՀԿ ՄԻնսկի խումբը) կվերադառնա այդ սկզբունքներին, եթե հայկական կողմը համառություն և հետևողականություն դրսևորի, և ի վերջո ակնհայտ դարձնի, որ այն պատրաստ է երկարատև պայքարի, սակայն Արցախը չի թողնի Ադրբեջանի ենթակայության ներքո։ 

գ) Եթե Հայաստանը հրաժարվի Արցախը Ադրբեջանից անջատելուց, և թողնի Ադրբեջանի ենթակայության ներքո, նույնիսկ որոշակի ինքնավարության կարգավիճակով, կասկած չկա, որ Ադրբեջանի համար ընդամենը ժամանակի հարց է լինելու այնտեղից հայկական բնակչության արտաքսումը, ինչպես այն արել է Նախիջևանի, Գյանջայի, և Ադրբեջանի այլ մասերի հետ։ Հոշոտելով և հայաթափելով Արցախը, Ադրբեջանը կանցնի Սյունիքին, Գեղարքունիքին, և Հայաստանի մյուս մասերին, քանի որ թուլացած Հայաստանը, իր խեղճացած բանակով և բարոյալքված ժողովրդով, այլևս չի կարողանա դիմադրել Ադրբեջանի աճող ախորժակներին։ Որևէ «խաղաղության պայմանագիր» էլ այստեղ չի օգնի, քանի որ Ալիևը բազմիցս արդեն ցույց է տվել (տառացիորեն վերջերս Փարուխում), որ իր համար որևէ պայմանագիր կոպեկի արժեք չունի, և նա միշտ կարող է պատճառ գտնել այն խախտելու համար, եթե դիմացը թույլ և անողնաշար հակառակորդ է։ 

դ) Հայաստանի շահերից ընդանրապես չի բխում "խաղաղության պայմանագիր" արագ կնքելը, ընդհակառակը, այն բխում է միայն Ադրբեջանի և Թուրքիայի շահերից, որոնք 2020 թ․ պատերազմից նույնիսկ իրենց համար անսպասելի մեծ նվաճումներով են դուրս եկել, և հիմա փորձում են օր առաջ դրանք ամրագրել։ Նրանք հրաշալի հասկանում են, որ այդ նվաճումների զգալի մասը հենց Փաշինյանի "գործունեության" անմիջական արդյունք են, և նրան հաջորդող ցանկացած ազգային իշխանություն փորձելու է դրանք վերախաղարկել, ուստի փորձում են շտապ ամրագրել, քանի Փաշինյանը չի կորցրել իշխանությունը։ Դրանց ամրագրումը, սակայն, ազգային աղետ կլինի մեր համար, մի նոր Կարսի պայմանագիր, որի դժնի հետևանքները մենք մինչև հիմա կրում ենք։
Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը շտապում է ավարտին հասցնել իր և իր պատվիրատուների կողմից սկսած հակազգային նախագիծը, և դրանով ամրագրել իր իշխանությունը։ Սակայն նա պետք է հաշվի առնի, որ այս անգամ իր թեզերը հակազդեցության են բերելու հասարակության բազմաթիվ շերտերից։ Եթե Փաշինյանը և իր կողմնակիցները համոզված են իրենց թեզերի ճշմարտացիության մեջ, նրանք պետք է գնան հանրաքվեի, և առաջարկվող "խաղաղության" (իրականում նոր կապիտուլյացիայի) պայմանագրի համար համաժողովրդական աջակցություն ստանան։ Այլապես, նրանց ակնկալիքը, որ այս անգամ էլ կկարողանան ժողովրդի թիկունքում նոր կապիտուլյացիոն պայմանագիր կնքել և ջուրը նետել նրա 30-ամյա պայքարի արդյունքները, բերելու է հանրային լայն դիմադրության, Փաշինյանի լեգիտիմության վերջին փշրանքների վերացման, և նրա ձախորդ իշխանության անփառունակ վախճանին»։

 

Կայացավ երիտասարդ դաշնակահար Ալեքս Գևորգյանի մենահամերգը` ՀԲԸՄ-ի դահլիճում «Չայնիի» ոլորաններում բшխվել են «Dodge Dart»-ը և «Mercedes»-ը Գնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՓաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով 14 կգ թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք ներկրած անձը ձերբակալվել է Հայտնի է` երբ կավարտվի Վրաստան – Հայաստան գազատարի մի հատվածի տեղափոխումը Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ի հեճուկս վտանգավոր իրադարձությունների՝ իշխանությունը զբաղված է ապազգային արժեքների ներմուծմամբ. Տիգրան Աբրահամյան Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Աֆղանստանում պակիստանյան հարվածների հետևանքով ինը մարդ է զոհվել Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկը Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութԳազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել Վրաստանի խորհրդարանը գույքահարկից ազատել է տարեկան մինչև 100 հազար լարի եկամուտ ունեցող անձանց «Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՃապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին
Ամենադիտված