Նոր տեղեկություններ վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին
Ուշադրության կենտրոնումՓառուխի տարածքում վիրավորում ստացած Արցախի պաշտպանության բանակի զինծառայողի վիճակը կայուն է: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Արցախից:
Արցախից նաև հայտնեցին, որ Փառուխում այս պահին իրավիճակը հանգիստ է;
ԼՂ-ում գտնվող ՌԴ խաղաղապահ զորախումբը ապրիլի 12-ին հայտարարել էր, որ անցած 24 ժամվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Փառուխի տարածքում արձանագրել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտման մեկ դեպք, ինչի հետևանքով հայկական կողմից զինծառայող էր վիրավորվել։
Խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը երկու կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ հարթել էր միջադեպը։
Ավելին՝ այստեղ