Սյունիքից տեղեկացնում են. վիրավոր կա
Ուշադրության կենտրոնումԱյսօր՝ ապրիլի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի 383-րդ կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ, 18-ամյա Ռոմիկ Պետրոսյանի վարած ВАЗ 2107 մակնիշի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ջավանշիր Աբեդիի վարած Scania մակնիշի բեռնատարը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռ. Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մեղրու բժշկական կենտրոն, իսկ 07-ը վերածվել է մետաղե ջարդոնի:
Ավելին՝ այստեղ