Վարդենիս համայնքի 18 զոհված զինծառայողների ընտանիքներից 17-ը մերժել են Աննա Հակոբյանի կազմակերպած միջոցառման հրավերը
Ուշադրության կենտրոնումPressTime․am-ի տեղեկություններով Վարդենիս խոշորացված համայնքի 18 զոհված զինծառայողների ընտանիքներից 17-ը մերժել են Աննա Հակոբյանի կողմից կազմակերպված ապրիլի 7-ին կայանալիք միջոցառման հրավերը։
Նշենք, որ ավելի վաղ Աննա Հակոբյանը կանանց մեկամսյակին նվիրված ճաշկերույթ էր կազմակերպել, որին մասնակցած ծնողները հասարակության կողմից քննադատվեցին։ Իսկ հիմա նա ևս մեկ միջոցառում է կազմակերպել, որի մասին հայտնի դարձավ 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մոր՝ Աստղ Գալեյանի ֆեյսբուքյան գրառումից, ով մերժել էր հրավերը։
Մեր աղբյուրի փոխանցմամբ միայն մեկ ընտանիք է համաձայնել մասնակցել միջոցառմանը, մի քանիսն էլ պնդել են, թե իբր վատառողջ են, բայց մեծամասամբ չեն ցանկացել մասնակցել Աննա Հակոբյանի կողմից կազմակերպված միջոցառմանը։
Ծնողները հորդորել են, որ իրենց այլևս չանհանգստացնեն, եթե հրավերը Փաշինյանների ընտանիքից է․ «Եթե հրավերը դրանցից է՝ մեզ այլևս չզանգեք»,-ասել են ծնողները՝ նշելով, որ մնացած բոլորի կողմից կազմակերպված միջոցառումներին պատրաստակամ են մասնակցել, բայց ոչ Փաշինյանների։