Միջադեպ՝ ՊՆ զորամասերից մեկում
Ուշադրության կենտրոնումՀՀ գլխավոր դատախազությունն անդրադարձել է մամուլում հրապարակված տեղեկություններին, համաձայն որոնց՝ ՀՀ ՊՆ զորամասերից մեկում շտաբի պետի կողմից զորամասի սպաներից մեկին վեճի ընթացքում մարմնական վնասվածք է հասցվել։
Դատախազությունից NEWS.am-ին տեղեկացնում են, որ հիմք ընդունելով Ռազմական ոստիկանության Մարտունու բաժնում ստացված օպերատիվ տվյալները, ինչպես նաև Վարդենիսի տարածաշրջանում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասից ստացված հաղորդումը, ՀՀ զինվորական դատախազության Սևանի կայազորի զինվորական դատախազի հանձնարարությամբ զորամասում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ դեռևս ապրիլի 2-ից սկսվել են նյութեր նախապատրաստվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով:
Ավելին՝ այստեղ