Ապրիլի 1-ից նշված երկրներ ռուսական գազ այլևս չի մատակարարվում
Ուշադրության կենտրոնումԼատվիան, Լիտվան և Էստոնիան ապրիլի 1-ից ռուսական գազ չեն ստացել։ Այս մասին լատվիական ռադիոյին հայտնել է բնական գազի համակարգի օպերատոր, JSC Conexus Baltic Grid խորհրդի նախագահ Ուլդիս Բարրիսը, փոխանցում է Interfax-ը։ «Եթե դեռ կասկածներ կային, թե արդյոք կարելի է հույս դնել ռուսական մատակարարումների վրա, ապա այս իրադարձությունները հստակ ցույց են տալիս, որ հուսալիության տեսանկյունից դրանց վրա հույս դնել իրականում անհնար է։ Պետության կողմից, միանշանակ անհրաժեշտ է լուծել երկրորդ տերմինալի կառուցման հարցը, որքան արագ, այնքան լավ»,- ասել է Բարրիսը։
Ավելին՝ այստեղ