Ադրբեջանը «Բայրաքթար» ԱԹՍ-ներով Նախիջևանում է
Ուշադրության կենտրոնումԱղբյուր
Ադրբեջանը հրամանատարաշտաբային զորավարժություններ է սկսել Նախիջևանում։ Այս մասին գրում է РБК-ն՝ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը հղումով։ «Զորավարժությունների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել մարտավարական իրավիճակին համապատասխան հրամանատարական կազմի արագ որոշումների կայացմանը»,- գրում է մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ վարժանքների սցենարի համաձայն՝ «Տագնապի» ազդանշանով Նախիջևանի կայազորի զորքերի ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստության տարբեր աստիճանների։
Հրապարակված տեսանյութում երևում է, որ ադրբեջանական կողմը կիրառել է «Բայրաքթար» ԱԹՍ-ներ։ Զորավարժությունների ընթացքում մշակվել է նաև փոխգործակցություն ավիացիայի հետ։
Ավելին՝ այստեղ