Էրդողանը մեկնաբանել է Փառուխի վերաբերյալ ՌԴ ՊՆ հայտարարությունը
Ուշադրության կենտրոնումԱդրբեջանը լիովին կատարում է եռակողմ հռչակագրի դրույթները, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ խոսելով Արցախի Փառուխ գյուղում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։
«Ադրբեջանի կողմից խախտումներ չկան, քանի որ հարձակում է եղել Ադրբեջանի վրա, և դա եղել է պաշտպանական պատասխան։ Հիմնական բանը եռակողմ հռչակագրի դրույթներին համապատասխան հայկական զինված տարրերի ամբողջական դուրսբերումն է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքից»,-ասել է Էրդողանը` մեկնաբանելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունը Փառուխում տեղի ունեցողի վերաբերյալ։
Ավելին՝ այստեղ