Բաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված նամակները հանձնվեցին ՀՀ կառավարությանը Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ Պենտագոնը ստեղծում է ԱԹՍ-ների պատերազմի նոր հրամանատարություն․ Մասկը կմասնակցի ապագայի զենքերի մշակմանը Հարավային Կորեայի առաջնորդը հորդորել է Հյուսիսային Կորեային վերականգնել երկխոսությունը Թրամփը հանձնարարել է միջոցներ մշակել տզերի և մոծակների որոշ տեսակների պոպուլյացիաները կրճատելու ուղղությամբ ԱԷՄԳ-ն պատրաստ է հաշվի առնել Իրանի պահանջները Թեհրանի հետ միջnւկային թեմատիկայով փոխգործակցություն կառուցելիս. Գրոսի Մեքենաների թիվը շատ է, շուտով միջպետական ու հանրապետական նշանակության ճանապարհներին էլ ենք խցանում ունենալու, պետք է ճանապարհներ կառուցենք. Փաշինյան Կառավարությունը հավանություն տվեց 2027 թ. ՀՀ պետական բյուջեի մասին նախագծին Հայաստանը կշարունակի գտնվել արևմուտքից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Կիևին և Օդեսային. կան տnւժածներ


Ինչու են կարգալույծ արվել Արցախի քահանաները

2022 թվականի մարտի 28-ին Մայր Աթոռի տեղեկատվական գրասենայակը տարածեց, արդեն սովորական դարձած, հերթական, կարգալուծության հայտարարությունը, որը լի է իրարամերժ մտքերով, և գրված է Մայր Աթոռին հարիր խորհրդավոր ոճով։ Կարգալույծ են հռչակվել երկու հոգևորականներ՝ Տ. Մխիթար աբեղա Գրիգորյանը և Տ. Ատոմ քահանա Ասատրյանը։ Եվ բնականաբար՝ ընկալյալ կարգի համաձայն կարգալույծ հռչակողը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն է՝ իր հայրապետական տնօրինությամբ։

Հետաքրքիրն այն է, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը, իր տարիքից ու իր գահակալության տարիներից գրեթե կրկնակի անգամ ավել կարգալուծության տնօրինություն է հռչակել և սրանով «ռեկորդ» սահմանել Հայաստանայց Առաքելական Եկեղեցու պատմության մեջ։ Ինչպես կասվեր էպոսում․ «Թիվ կա աստղերին, թիվ չկա զորքին... վա՜յ մեր արևին, վա՜յ մեր աշխարքին...», իսկ Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի պարագային՝ թիվ կա աստղերին, թիվ չկա կարգալուծության հրամաններին։

Ակամայից հարց է ծագում, եթե Գարեգին Երկրորդ Կաթողիկոսն իր նախորդների հետ համեմատությամբ ռեկորդակիր է, ուրեմն նախորդ 131 Կաթողիկոսները «մատերի արանքով» էին վերաբերվում իրենց գահին․ չէին սիրում եկեղեցին, խստապահանջ չէին, և կամ այդ ժամանակի եկեղեցականներն էին ավելի պարկեշտ․․․ և ուրմեն ինչո՞ւ հանրությունը չի սիրում այս կաթողիկոսին։ Մեկը, ով մի փոքր կարողանում է օգտվել համացանցից՝ պարզապես որոնման պատուհանում գրելով Գարեգին Բ կամ Գարեգին Երկրորդ անունը, միանգամից հանդիպում է լուտանքների հանրագիտարանին․ թերևս չկա մի հայհոյանք, որ գրված չլինի Գարեգին Երկրորդի հասցեին հանրության տարբեր շերտերի ներկայացուցիչների կողմից՝ գիտնականից մինչև պարզ գյուղացի։ Ապօրինի ամուսնություն, ապօրինի բիզնեսներ, խաբեբայություն, դրամաշորթություն․․․ և այլն։ Հերիք է միայն դիտել լուսահոգի հուշարձանագետ Սամվել Կարապետյանի տեսանյութը , որտեղ նա պատմում է իր և Գարեգին Երկրորդի հանդիպման մասին․․․ 

Այժմ վերադառնանք մարտի 28-ին Մայր Աթոռի տեղեկատվական գրասենայակի տարածած կարգալուծության հայտարարությանը։ Կարդում ենք․ «Հիմք ընդունելով Արցախի առաջնորդի դիմումը և Մայր Աթոռի Կարգապահական հանձնախմբի եզրակացությունը` հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Արցախի թեմի հոգևոր սպասավոր Տ. Ատոմ քահանա Ասատրյանը՝ հոգևոր իր ծառայության վայրն ինքնակամ լքելու պատճառով»։ Բնականաբար, Մայր Աթոռի հայտարարության մեջ երբեք չեք գտնի մեկ նախադասություն՝ մեկ բառ, որը կպարզաբանի, թե օրինակ, ինչո՞ւ էր Տ. Ատոմ քահանա Ասատրյանն ինքնակամ լքել հոգևոր ծառայության վայրը։ Սակայն, ինչպես ասում են, համաձայն օդում կախված լուրերի, Տ. Ատոմ քահանա Ասատրյանի կինը՝ երեցկինը, բավականին բարձր աշխատավարձով աշխատում է Երևանում և ընտանիքի սոցիալական հոգսերը նա է հոգում, բնականաբար, նա չէր կարող թողնել իր աշխատանքը և տեղափոխվել Արցախ՝ մշտական բնակության, սակայն ժամանակ առ ժամանակ այցելում էր իր ամուսնուն և կամ հակառակը։

Արցախի Թեմի նորանշանակ առաջնորդ Տ․Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն ամիսներ շարունակ ստիպում է Տ. Ատոմ քահանա Ասատրյանին, որ վերջինս համոզի իր կնոջը, որ նա ազատվի աշխատանքից և տեղափոխվի Արցախ՝ մշտական բնակության։ Եվ սա այն պարագային, երբ Տ․ Վրթանես եպիսկոպոսն ամսվա կեսը գտնվում է Երևանում՝ հույժ կարևոր գործերով, ինչն ի դեպ, Երևանի Նորիքի 5-րդ զանգվածում ընտանիքի հետ ժամանակ անցկացնելն է։
Բնականաբար, Տ. Ատոմ քահանա Ասատրյանի պատասխանը և հարցն առաջնորդին տրամաբանական է լինում․ «Արդյո՞ք դուք կամ Արցախի Թեմը կվճարի այդ նույն գումարն ինչը երեցկինը ստանում է Երևանում․․․ պատասխան՝ ո՛չ․․․ ապա ինչպե՞ս պիտի պահեմ ընտանիքս, եթե դա մեր տան միակ խոշոր եկամուտն է․․․»։

Հերթական անգամ, երբ Տ. Ատոմ քահանա Ասատրյանը գնում է Երևան՝ այցելելու իր ընտանիքին, Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն այն դիտարկում է իբրև հոգևոր ծառայության վայրն ինքնակամ լքել, և Տ. Ատոմ քահանա Ասատրյանը հռչակվում է կարգալույծ և դասվում  աշխարհականների շարքին՝ Ռոբերտ Ասատրյան ավազանի անունով: Տ. Ատոմ քահանա Ասատրյանը -  և կամ Մայր Աթոռը ազատ են հերքելու կամ հաստատելու օդում կախված այս տեղեկությունը։

Նույն հայտարարության մեջ ասվում է նաև, որ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Մխիթար աբեղա Գրիգորյանը։ Տնօրինության համար հիմք է ծառայել Մայր Աթոռի Կարգապահական հանձնախմբի եզրակացությունը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի և Արցախի թեմի թեմակալ առաջնորդների դիմումները, ինչպես նաև Հայր Մխիթարի եկեղեցական ծառայությունից հրաժարվելու մասին խնդրագիրը»։

Նախ պետք է արձանագրել, որ հայտարարության մեջ բառ անգամ չկա, թե որտե՞ղ էր ծառայում տվյալ հոգևորականը՝ Տ. Մխիթար աբեղա Գրիգորյանը, ո՞ր Թեմի հոգևորական է, ո՞վ է։ Եթե Տ. Մխիթար աբեղա Գրիգորյանը իր եկեղեցական ծառայությունից հրաժարվելու մասին խնդրագիր է ներկայացրել, ուրեմն կարգալուծության մասին խոսք լինել չի կարող, նա հրաժարվել է իր դիմումի համաձայն, ուստի կարգաթող է և ո՛չ կարգալույծ։ Եվ եթե այս հոգևորականն, իրապես, դիմում է ներկայացրել, ապա ինչպե՞ս է նրա կարգալուծության հիմք ծառայել Մայր Աթոռի Կարգապահական հանձնախմբի եզրակացությունը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի և Արցախի թեմի թեմակալ առաջնորդների դիմումները։ Այս և նմանատիպ հարցերին Մայր Աթոռը պատասխանում է քար լռությամբ։ 

Սակայն «Հանրային ձայն» հաղորդաշարը մոտ մեկ շաբաթ առաջ անդրադարձավ, որ ահազանգ են ստացել Ղրիմի Հայ համայքից, որ Արցախյան վերջին պատերազմի ժամանակ տեղի հայ համայնքները կազմակերպել են դրամահավաք՝ Հայոց բանակին աջակցելու նպատակով, սակայն գումարը տեղ չի հասել։ «Հանրային ձայն» հաղորդաշարը վարող Վարդան Ղուկասյանը զանգահարել է Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի բջջային հեռախոսին և հարցրել թե որտե՞ղ են Ղրիմի Հայ համայնքի գումարները։ Վերջինս փոխանցել է իր գավազանակիր Տ․ Անանիա աբեղա Ծատուրյանի հեռախոսահամարը, որ խոսեն նրա հետ, սա էլ իր հերթին փոխանցել է կաթողիկոսական գրասենյակի տնօրեն Տ․ Վահրամ քահանա Մելիքյանի հեռախոսահամարը, ով խոստացել է, որ մոտ օրերս Տ. Մխիթար աբեղա Գրիգորյանը կարգալույծ կհռչակվի՝ ինչի մասին բոլորս տեղեկացանք Մայր Աթոռի հայտարարությունից։

Սակայն, ըստ օդում կախված լուրերի, Տ. Մխիթար աբեղա Գրիգորյանն իր եկեղեցական ծառայությունից հրաժարվելու մասին խնդրագիր է ներկայացրել Գարեգին Երկրորդ Կաթողիկոսին դեռևս անցյալ տարվա ամռանը, այնուամենայիվ Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը ինչ-ինչ պատճառներով այն մոտ ութ-իննը ամիս չի հաստատել և չի էլ մերժել։ Ուստի տրամաբանող ընթերցողի մոտ պետք է առաջանա շատ պարզ հարց, եթե հոգևորականը ինքնակամ ներկայացնում է հրաժարականի դիմում՝ կարգաթող լինելու դիմում, ինչո՞ւմն էբարդությունը այն հաստատելու և կամ չհաստատելու։ Կամ ինչպե՞ս եղավ, որ Տ. Մխիթար աբեղա Գրիգորյանի կարգալուծության հիմք ծառայեց Մայր Աթոռի Կարգապահական հանձնախմբի եզրակացությունը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի և Արցախի թեմի թեմակալ առաջնորդների դիմումները, երբ նա արդեն ինքնակամ հեռանալու դիմում է ներկայացրել։  Եվ կամ ինչպե՞ս եղավ, որ Տ. Մխիթար աբեղա Գրիգորյանը կարգալույծ եղավ միայն Ղրիմի Հայ համայքի «Հանրային ձայն» հաղորդաշարի հաղորդումից ընդամենը օրեր անց՝ ինչպես և վերջինիս խոստացել էր Տ․ Վահրամ քահանա Մելիքյանը, ինչո՞ւ։ 

Կարող է արդյո՞ք ընթերցողը եզրակացնել, որ նշյալ գումարները մսխել է հենց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը կամ իր եղբայրը կամ Արցախի Թեմի առաջնորդը, իսկ Տ. Մխիթար աբեղա Գրիգորյանը պարզապես դարձավ քավության նոխազ։ 

Արմենուհի Գրիգորյան 

Բաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված նամակները հանձնվեցին ՀՀ կառավարությանը Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութըՊենտագոնը ստեղծում է ԱԹՍ-ների պատերազմի նոր հրամանատարություն․ Մասկը կմասնակցի ապագայի զենքերի մշակմանը Հարավային Կորեայի առաջնորդը հորդորել է Հյուսիսային Կորեային վերականգնել երկխոսությունը «Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԹրամփը հանձնարարել է միջոցներ մշակել տզերի և մոծակների որոշ տեսակների պոպուլյացիաները կրճատելու ուղղությամբ ԱԷՄԳ-ն պատրաստ է հաշվի առնել Իրանի պահանջները Թեհրանի հետ միջnւկային թեմատիկայով փոխգործակցություն կառուցելիս. Գրոսի Ինձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Մեքենաների թիվը շատ է, շուտով միջպետական ու հանրապետական նշանակության ճանապարհներին էլ ենք խցանում ունենալու, պետք է ճանապարհներ կառուցենք. Փաշինյան Կառավարությունը հավանություն տվեց 2027 թ. ՀՀ պետական բյուջեի մասին նախագծին Հայաստանը կշարունակի գտնվել արևմուտքից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Կիևին և Օդեսային. կան տnւժածներ Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԹուրքական պաշտպանական ընկերությունները Ադրբեջանում կնքել են ավելի քան 500 միլիոն դոլարի պայմանագրեր Սա լոկ դատավարություն չէ մեր նկատմամբ, սա հայ ժողովրդի նկատմամբ, կամ միջազգային իրավունքի նկատմամբ, Աստծո պատվիրանների նկատմամբ դատավարություն է. Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից Այն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանՌուբիոն պահանջել է, որ Իրանի պատվիրակությունը անհապաղ հեռանա ԱՄՆ-ից. Axios Կայացավ երիտասարդ դաշնակահար Ալեքս Գևորգյանի մենահամերգը` ՀԲԸՄ-ի դահլիճում «Չայնիի» ոլորաններում բшխվել են «Dodge Dart»-ը և «Mercedes»-ը Գնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՓաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով 14 կգ թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք ներկրած անձը ձերբակալվել է Հայտնի է` երբ կավարտվի Վրաստան – Հայաստան գազատարի մի հատվածի տեղափոխումը Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ի հեճուկս վտանգավոր իրադարձությունների՝ իշխանությունը զբաղված է ապազգային արժեքների ներմուծմամբ. Տիգրան Աբրահամյան Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Աֆղանստանում պակիստանյան հարվածների հետևանքով ինը մարդ է զոհվել Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկը Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրեն
Ամենադիտված