Կապանից ահազանգում են. ձկնատեսակների մասսայական անկում է գրանցվել
Ուշադրության կենտրոնումԿապանի միջնամասով հոսող Ողջի գետում ձկնատեսակների անկման դեպք է գրանցվել: Բնակիչները նկատել են, որ ափերին սատկած ձկնատեսակներ են հայտնվել և անմիջապես ահազանգ են հնչեցրել: Մասնավորապես ֆեյսբուքյան օգտատեր Սվետլանա Գրիգորյանը գրել է.
«Կապան քաղաքի Ողջի գետում ձկները սատկում են: Ջուրը փրփուրներով լի է, հավանաբար Կավարտի հանքերից հոսող սելավաջրերի հետեւանքն , խնդրում եմ անմիջապես լուծում տալ այս խնդրին»:




Հորդորում ենք համապատասխան մարմիններին հետամուտ լինել և լուծում տալ խնդրին:
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Կապանի Ողջի գետում ձկնատեսակների մասսայական անկում է գրանցվում:
Նյութը հրապարակման պատրաստեց Pressmedia.am-ը: