Ջուր չի լինի. հասցեներ
Ուշադրության կենտրոնումՈւշադրություն.Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում մարտի 30-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 30-ին ժամը 09.30-20.00 կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Բաշինջաղյան փող. 188, 192, 196, 198 և Բաշինջաղյան 2-րդ նրբ. 6, 8, 10, 12, Մազմանյան փող. 5/1 համարների, թիվ 185 և 188 դպրոցների ջրամատակարարումը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 29-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի` Արագածի, Ղարիբջանյան փողոցների, Կողբի փողոցի և 1, 2 նրբանցքների, Արտաշիսյան փող. 1-15, Շևչենկոյի փող. 7-27, Չեխովի փող. 6-10/1, Մայիսի 9 փող. 49, 51, 51/1 համարների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: