Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ Պենտագոնը ստեղծում է ԱԹՍ-ների պատերազմի նոր հրամանատարություն․ Մասկը կմասնակցի ապագայի զենքերի մշակմանը Հարավային Կորեայի առաջնորդը հորդորել է Հյուսիսային Կորեային վերականգնել երկխոսությունը Թրամփը հանձնարարել է միջոցներ մշակել տզերի և մոծակների որոշ տեսակների պոպուլյացիաները կրճատելու ուղղությամբ ԱԷՄԳ-ն պատրաստ է հաշվի առնել Իրանի պահանջները Թեհրանի հետ միջnւկային թեմատիկայով փոխգործակցություն կառուցելիս. Գրոսի Մեքենաների թիվը շատ է, շուտով միջպետական ու հանրապետական նշանակության ճանապարհներին էլ ենք խցանում ունենալու, պետք է ճանապարհներ կառուցենք. Փաշինյան Կառավարությունը հավանություն տվեց 2027 թ. ՀՀ պետական բյուջեի մասին նախագծին Հայաստանը կշարունակի գտնվել արևմուտքից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Կիևին և Օդեսային. կան տnւժածներ Թուրքական պաշտպանական ընկերությունները Ադրբեջանում կնքել են ավելի քան 500 միլիոն դոլարի պայմանագրեր


Ուկրաինան՝ մեկ ամիս անց․ ինչ է կատարվում այսօր Ուկրաինայում 

Այն, որ քաղաքակիրթ աշխարհը մտածում էր, թե ռուս-ուկրաինական հակամարտությունը շուտ կհանգուցալուծվի եւ պատերազմը կդադարի, պարզվեց՝ հեռու է իրականությունից։ Մեր հարցազրույցների ընթացքում անգամ ռուս քաղաքագետներն էին թերահավատորեն վերաբերվում պատերազմի սկսվելուն՝ ասում էին, որ դրա իմաստը չկա, որևէ կողմ շահագրգռված չէ դրանում։ Ոմանք մտածում էին, որ պատերազմը տեղեկատվական դաշտից այն կողմ չի անցնի։ Սակայն պատերազմն սկսվեց՝ ցուցադրելով, որ քաղաքագիտությունը լուրջ գիտություն է եւ ամեն մեկի բանը չէ, մյուս կողմից՝ աշխարհն ավելի ու ավելի անկանխատեսելի է դառնում։ Եւ այսօր պատերազմի ամենածանր ու դաժան փուլն է, իսկ դրա կողմերը գրեթե փակուղայի իրավիճակում են հայտնվել՝ ոչ կարողանում են համաձայնության գալ եւ դադարեցնել արյունահեղությունը, ոչ ռազմական ուժով հաղթել եւ սեփական կամքը պարտադրել հակառակորդին։ 

Hraparak.am-ը այս մեկ ամսվա ընթացքում շարունակ հետևել է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին և մշտական կապի մեջ է եղել Ուկրաինայի հայերի միության հետ, մասնավորապես՝ Միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանի հետ։ 

«Մեկ ամիս է անցել, սակայն վիճակը մնում է շատ ծանր։ Այն տարածքներում, որտեղ բախումներ կան, որտեղ ընթանում են ծանր մարտեր՝ բնաջնջվում է խաղաղ բնակչությունը, ավիրվում են քաղաքներ։ Ամենածանր վիճակում նորից գտնվում է Մարիուպոլ քաղաքը, որտեղ մարտի 2-ից չկա ոչ հոսանք, ոչ ջուր, ոչ ջեռուցում։ Առաջվա պես մարդիկ դուրս են գալիս քաղաքից։ Տարբեր տվյալներով արդեն 90 հազար մարդ է դուրս եկել Մարիուպոլից։ Այդ թվերի մեջ կան հայ ընտանիքներ, որը մեզ շատ է ուրախացնում»,- մեզ հետ զրույցում ասաց Դավիթ Մկրտչյանը։ 

Նրա խոսքով, Սումիից, Խարկովից և Լուգանսկի մարզերից դուրս եկող մարդիկ նախ ապաստան են գտնում Պոլտավա և Դնեպր, Չերկաս քաղաքների համայնքներում։ Դոնբասից դուրս եկողները՝ առաջին ապաստանը գտնում են Զապորոժյե, Կրոպիվինցկի, Բերդյանսկ քաղաքներում, սրանք Կենտրոնական Ուկրաինայի համեմատաբար հանգիստ գոտիներն են։ 

«Ցավոք ունենք նաև բազմաթիվ զոհեր։ Մեր զոհվածների թիվն աճել է։ Ունենք 20 հոգի հաստատված, որից 5-ը բանակայիններ են, 15-ը՝ խաղաղ բնակիչներ։ Տեսնում եք՝ ամեն օր սոցցանցերում սարսափելի կադրեր են տեղադրում, թե ինչ է կատարվում Մարիուպոլի փողոցներում, բակերում, ապաստարաններում։ Քաղաքի օդը ռմբակոծության հետևանքով ամբողջովին աղտոտված է։ Ծանր իրավիճակ է Խարկովում։ Երկու մեքենա հումանիտար օգնություն ենք ուղարկել այնտեղ, որն այսօր արդեն իսկ բաժանվում է մարդկանց։ Կիևում համեմատաբար այս երկու օրը թեթև է։ Չկան ակտիվ ցամաքային բախումներ, սակայն օդուժը դեռ հրթիռակոծում է Կիևը։ Ուկրաինայի հայերի միությունն առաջին օրվանից, ինչ ծավալի գործունեություն, որ սկսել էր, շարունակում է այն տարածքներում, որտեղ ավելի հանգիստ է՝ Կրոպիվինցկի, Չերկասի, Պոլտավա, Դնեպր»,-մեզ հետ զրույցում նշեց հայերի միության փոխնախագահը։

Վերջինիս խոսքով, առաջին ապաստաններում հանգրվանելուց հետո մարդիկ շարունակում են շարժվել դեպի Արևմուտք։ Եթե դուրս չեն գալիս պետությունից, ապա ապաստարաններ փորձում են գտնել Արևմտյան Ուկրաինայի մարզկենտրոններում՝ Լվով, Ուժգորոդ, Լուցկ, Կովել, Տերնոպոլ, Իվանաֆրանովսկ քաղաքներում։ 

Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութըՊենտագոնը ստեղծում է ԱԹՍ-ների պատերազմի նոր հրամանատարություն․ Մասկը կմասնակցի ապագայի զենքերի մշակմանը Հարավային Կորեայի առաջնորդը հորդորել է Հյուսիսային Կորեային վերականգնել երկխոսությունը «Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԹրամփը հանձնարարել է միջոցներ մշակել տզերի և մոծակների որոշ տեսակների պոպուլյացիաները կրճատելու ուղղությամբ ԱԷՄԳ-ն պատրաստ է հաշվի առնել Իրանի պահանջները Թեհրանի հետ միջnւկային թեմատիկայով փոխգործակցություն կառուցելիս. Գրոսի Ինձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Մեքենաների թիվը շատ է, շուտով միջպետական ու հանրապետական նշանակության ճանապարհներին էլ ենք խցանում ունենալու, պետք է ճանապարհներ կառուցենք. Փաշինյան Կառավարությունը հավանություն տվեց 2027 թ. ՀՀ պետական բյուջեի մասին նախագծին Հայաստանը կշարունակի գտնվել արևմուտքից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Կիևին և Օդեսային. կան տnւժածներ Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԹուրքական պաշտպանական ընկերությունները Ադրբեջանում կնքել են ավելի քան 500 միլիոն դոլարի պայմանագրեր Սա լոկ դատավարություն չէ մեր նկատմամբ, սա հայ ժողովրդի նկատմամբ, կամ միջազգային իրավունքի նկատմամբ, Աստծո պատվիրանների նկատմամբ դատավարություն է. Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից Այն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանՌուբիոն պահանջել է, որ Իրանի պատվիրակությունը անհապաղ հեռանա ԱՄՆ-ից. Axios Կայացավ երիտասարդ դաշնակահար Ալեքս Գևորգյանի մենահամերգը` ՀԲԸՄ-ի դահլիճում «Չայնիի» ոլորաններում բшխվել են «Dodge Dart»-ը և «Mercedes»-ը Գնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՓաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով 14 կգ թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք ներկրած անձը ձերբակալվել է Հայտնի է` երբ կավարտվի Վրաստան – Հայաստան գազատարի մի հատվածի տեղափոխումը Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ի հեճուկս վտանգավոր իրադարձությունների՝ իշխանությունը զբաղված է ապազգային արժեքների ներմուծմամբ. Տիգրան Աբրահամյան Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Աֆղանստանում պակիստանյան հարվածների հետևանքով ինը մարդ է զոհվել Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկը Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը
Ամենադիտված