Ռուս ռազմական փորձագետը հայերին սպառնացել է ու խորհուրդ տվել՝ կամավոր դենացիֆիկացիա անել (լուսանկար)
Ուշադրության կենտրոնում|
Որպես ռազմական փորձագետ հանդես եկող, սակայն իրականում ադրբեջանական և ռուս ազգայնական քարոզչություն իրականացնող ռուս Իգոր Կորոտչենկոն իր թելեգրամ ալիքում հայերին սպառնացել է այնպիսի «դենացիֆիկացիայով», ինչպիսին այժմ իրականացվում է Ուկրաինայում: Նա մասնավորապես գրել է. ««Սպուտնիկ. Արմենիա»-ն հայտնում է, որ «Հայաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործողությունների հետաքննության օգտին»։ Այնտեղ՝ Երևանում, դրանք լրիվ անադեկվա՞տ են։ Թե՞ խառնել են ափերը: Ավելի լավ է Հայաստանում փակել ամերիկյան ռազմական կենսաբանական լաբորատորիաները և կամավոր ապազգայնացում իրականացնեն։ Մենք Ռուսաստանում ոչ միայն չենք սիրում ուկրաինական Բանդերային, այլև հայկական Բանդերային՝ Նժդեհին»։ |