Շոյգուն հայտարարություն է տարածել
Ուշադրության կենտրոնումԴոնբասի խաղաղ բնակչության պաշտպանության ռուսական հատուկ գործողության առաջին փուլի հիմնական խնդիրները կատարվել են։ Այժմ կարելի է կենտրոնանալ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ազատագրման վրա։ Այս մասին երեքշաբթի օրը՝ մարտի 29-ին, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Ուկրաինայի զինված ուժերի մարտական ներուժը զգալիորեն կրճատվել է, ինչը թույլ է տալիս մեր հիմնական ուշադրությունն ու ջանքերը կենտրոնացնել գլխավոր նպատակին՝ Դոնբասի ազատագրմանը»,- ասել է Շոյգուն։ Նա հավելել է, որ ռուսական ավիացիան ձեռք է բերել օդային գերակայություն՝ գրեթե ամբողջությամբ ոչնչացնելով Ուկրաինայի ԶՈՒ օդուժը և ՀՕՊ համակարգերը։ Այսպիսով, 152 ինքնաթիռից, որոնք մինչ գործողության մեկնարկը եղել են ուկրաինական զորքերի մարտական կազմում, ոչնչացվել են 123-ը, 149 ուղղաթիռներից՝ 77-ը, 180 հեռահար և միջին հեռահարության ՀՕՊ համակարգերից՝ 152-ը։
Բացի այդ, հարվածներ են հասցվել երկրի ռազմածովային ուժերին։ Մասնավորապես, ինչպես պարզաբանել է նախարարը, զգալի կորուստներ են կրել ցամաքային և օդային հարձակման ուժերի բոլոր կազմավորումները։
Արամ Սիմոնյան